20 տարվա մասնագիտական ստաժ ունենալու դեպքում քննիչները կարող են անցնել կենսաթոշակի

ԼԼիլիթ Ասատրյան

20 տարվա մասնագիտական ստաժ ունենալու դեպքում քննիչները կարող են անցնել կենսաթոշակի: Այս նոր սոցիալական երաշխիքը ամրագրվեց վերջերս՝ օրենսդրական փոփոխություններով:

Արսեն Այվազյան (ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ) - Մինչ այս իրավակարգավորումը մենք ունեինք կենսաթոշակային իրավունք, սակայն այդ կենսաթոշակի իրավունքը ծագում էր տարիքով պայմանավորված: Այսինքն՝ անձի 60 տարին լրանալուց հետո էր միայն ծնվում այդ կեսնաթոշակի անցնելու իրավունքը: Իսկ այս նոր սոցիալական երաշխիքով արդեն քննիչները ունենում են կենսաթոշակի երկրորդ իրավական ռեժիմը:

Այսինքն՝ կա կենսաթոշակային իրավունքի երկու ռեժիմ՝ տարիքային և մասնագիտական: Փոփոխությունն ըստ Արսեն Այվազյանի՝ կնպաստի աշխատանքի նկատմամբ հետաքրքրության աճին:

Արսեն Այվազյան - Դա միանշանակորեն կավելացնի հետաքրքրությունը իրավաբանների շրջանում դեպի նախաքննական մարմինները: Եվ մենք էլ այսօր ազդակներ ենք ստանում մեր նախկին գործընկերներից ովքեր դուրս են եկել համակարգից քննչական մարմիններից և աշխատում էին տարբեր մասնավոր ոլորտներում այդ թվում՝ փաստաբանական համայնքում և այսօր արդեն մենք ունենք գործընկերներ նախկին քննիչներ, ովքեր արդեն իսկ ցանկություն են հայտնում վերադառնալու Քննչական կոմիտե և ընդգրկվելու մեր շարքերում»:

Արդեն իսկ այս տարի Քննչական կոմիտեն երկու ընդունելություն է անցկացրել, մայիսին նախատեսում է՝ երրորդ չպլանավորված քննությունը:

Արսեն Այվազյան - 180 անձ՝ իրավաբաններ, դիմեցին մեզ, նրանցից այդ շեմը հաղթահարեցին 47-ը, և շեմը չհաղթահարած մեր գործընկերները, իրավաբանները այսօր էլ ցանկություն են հայտնում կրկին հնարավորություն ընձեռելու իրենց, որպեսզի նորից դիմեն:

Քննչական կոմիտեում այս պահին աշխատում է 715 քննիչ, թիվն առաջիկայում կավելանա, քանի որ որոշ իրավապահ մարմիններում հետաքննիչների հաստիքները կրճատվելու են և փոխանցվելու Քննչական կոմիտե:

Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում