Ում պատճառով է «Հոկտեմբերի 27»-ի գործով դատավոր Ուզունյանը խուսափել կաշառքի գործով քննությունից և լքել երկիրը

ԱԱրևիկ Աբելյան

Իրավապահ ո՛ր մարմնի աշխատակցի անփութությամբ է Հայաստանը լքել «Հոկտեմբերի 27»-ի գործը քննած դատավոր, այժմ կաշառքի գործով մեղադրյալ Սամվել Ուզունյանը: Քննչական կոմիտեն մեղադրում է Ուզունյանի կաշառքի գործը քննած Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչին ու նրա անմիջական ղեկավարին, իսկ Հակակոռուպցիոնը մեղադրանքը ոչ իրավաչափ է որակում: Ամիսներ առաջ լուծարված Հատուկ քննչական ծառայության քննիչները, որոնք այժմ աշխատում են նորաստեղծ Հակակոռուպցիոն կոմիտեում, մեղադրվում են պաշտոնեական անփութության համար: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը:

Նախկին դատավոր Սամվել Ուզունյանը, որը մեղադրվում է խարդախության, 51 հազար դոլար կաշառք ստանալու համար, միջազգային հետախուզման մեջ է 2019 թվականից: Քրեական գործը, սակայն, կասեցված է՝ մեղադրյալի գտնվելու վայրը հայտնի չլինելու հիմքով:

Այժմ այն մասին, թե ինչպես է Ուզունյանը հեռացել երկրից:

Դատախազությունը 2019-ի դեկտեմբերի 20-ին Ուզունյանի նկատմամբ հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու միջնորդություն էր ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդ և նույն օրը ստացել համաձայնություն:

Այդ որոշման մասին անմիջապես տեղեկացվել էր ՀՔԾ-ի համապատասխան վարչության պետը:

Վանանդ Ասատրյան (Երևանի դատախազության դատախազ)  - Սակայն համապատասխան ՀՔԾ վարչության պետը, ինչպես նաև նույն վարչության ՀԿԳ ավագ քննիչը հրաժարվել են անմիջապես ստանալ վերոնշյալ որոշումները՝ պատճառաբանելով, որ որոշումները կստանան հաջորդ օրը առավոտյան:

Հենց այդ օրն էլ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար Սամվել Ուզունյանը որոշել է մեկնել Հայաստանից և գնել Երևան-Մոսկվա չվերթի հաջորդ օրվա տոմս: ԱԱԾ աշխատակիցը, տեղեկանալով այդ մասին, հայտնել է ՀՔԾ վարչության պետին:

Վանանդ Ասատրյան - Համապատասխան վարչության պետը, քաջատեղյակ լինելով, որ արդեն իսկ ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարի կողմից կայացվել է որոշում նախկին դատավոր Սամվել Ուզունյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին, ուժային կառույցի աշխատակցին ասում է, որ դեռևս դատախազությունից փաստաթղթերի տրամադրումը ձգձգվում է:

Որոշ ժամանակ հետո, երբ ԱԱԾ աշխատակիցը կրկին զանգահարում է՝ հասկանալու, թե ինչ է որոշվել, վարչության պետը հայտնում է, թե օրենքով որևէ հիմք չունեն նախկին դատավորի ելքը Հայաստանից սահմանափակելու համար: ՀՔԾ ավագ քննիչն էլ տեղեկացված լինելով, որ Ուզունյանը փորձում է փախուստի դիմել, որևէ ձևով չի արձագանքել դրան, այնինչ դրա համար ուներ բավարար գործիքակազմ՝ պնդում է հսկող դատախազը:

Վանանդ Ասատրյան - Կարող էր վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել չհեռանալու մասին ստորագրությունը, որով հնարավոր կլիներ ՀՀ Կառավարության 2006 թ. թիվ 884-Ն որոշմամբ՝ սահամանափակել վերջինիս ելքը ՀՀ-ից:

Ըստ դատախազի՝ քննիչը պետք է հանձնարարեր ոստիկանությանը բերման ենթարկել փախուստի փորձ կատարող Սամվել Ուզունյանին:

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնակատար Մուշեղ Բաբայանը՝ հղում կատարելով Կառավարության համապատասխան որոշմանը, նշում է՝ ըստ կարգի ՍԷԿՏ համակարգում անձի սահմանահատումը արգելափակվում է միայն նրա նկատմամբ ստորագրություն, գրավ և կամ երաշխավորության մասին խափանման միջոց ընտրելու դեպքում:

Մուշեղ Բաբայան (Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնակատար)  - Այս պարագայում նախկին դատավորի նկատմամբ քրեական հետապնդման հարուցման իրավասությունը ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ վերապահված է միայն գլխավոր դատախազին կամ նրա հանձնարարությամբ տեղակալին:

Խափանման միջոցի մասին որոշումը հենց դատախազի կողմից պետք է լիներ, ինչը չի եղել, համոզված է Բաբայանը: Իսկ ինչու Ուզունյանի փախուստի փորձը կանախելու համար չեն դիմել հետաքննական մարմնին՝ նրան բերման ենթարկելու համար, Բաբայանը կրկին հղում է կատարում օրենքին:

Մուշեղ Բաբայան - Նման հնարավորություն ընձեռում է միայն հանցանք կատարելու պահին կամ այն կատարելուց անմիջապես հետո բռնված դատավորի նկատմամբ: Այսինքն՝ այս իրավակարգավորման պարագայում ևս ակնհայտ է քննիչին առաջադրված մեղադրանքի ոչ իրավաչափ լինելը:

Դատախազ Ասատրյանի պնդմամբ՝ ՀՔԾ համապատասխան վարչության պետի և նույն վարչության ավագ քննիչի անգործության հետևանքով անզգուշությամբ էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին: Մուշեղ Բաբայանը ևս կարծում է՝ Ուզունյանի՝ սահմանը հատելու փաստը մի շարք խախտումների հետևանք է, բայց պետք է պարզել, թե ում մեղքով: Վարչության պետի և քննիչի գործով նախաքննությունն ավարտվել է, գործն ուղարկվել դատարան: Եվ հենց այս ատյանում էլ կքննվի, թե, ի վերջո, ում պատճառով «Հոկտեմբերի 27»-ի գործը քննած դատավորը հատեց պետական սահմանը, այն էլ, երբ նրա պայուսակում հայտնաբերվել էին փամփուշտներ:

Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում