Կրակոցներ Գյումրիում. մեկ անձ ձերբակալվել է

ԱԱրսեն Մկրտչյան

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ Գյումրի քաղաքի Մուշ թաղամասում հրազենի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Քաղաքացուց 2022 թ. ապրիլի 3-ին՝ ժամը 17:47-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Գյումրի քաղաքի Մուշ թաղամասում գտնվող խանութի մոտակայքում կրակոցներ են հնչում:

Ահազանգի հիման վրա անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և հայտնաբերել Mercedes մակնիշի երկու ավտոմեքենաներ՝ միմյանց բախված վիճակում, սակայն վթարված տրանսպորտային միջոցների զննությամբ հրազենային վնասվածքներին բնորոշ հետքեր չեն հայտնաբերվել:

Քաղաքացու կողմից մատնանշված կրակոցների առնչությամբ նյութերի նախապատրաստման ընթացքում իրականացված մեծածավալ միջոցառումների արդյունքում պարզվել են մի շարք հանգամանքներ:

Մասնավորապես, նախնական տվյալներով, նշված օրը հիշյալ խանութի դիմաց ճանապարհատրանսպորատային պատահար է տեղի ունեցել Mercedes մակնիշի երկու ավտոմեքենաների մասնակցությամբ: Ավտոպատահարից հետո նշված վայրին է մոտեցել Nissan March  մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը և ավտովթարի մասնակից մեքենաներից մեկի վարորդը, ովքեր, ըստ քննության տվյալների, ճանաչում են միմյանց, սկսել են վիճաբանել, իսկ երբ Nissan March-ը հեռացել է դեպքի վայրից, հիշյալ Mercedes-ի վարորդն իր մոտ պահվող հրազենից կրակոց է արձակել նրա ուղղությամբ:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով և 258-րդ հոդվածի 4-րդ մասով, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Nissan March մակնիշի ավտոմեքենան հայտնաբերվել է, որի վրա առկա են եղել հրազենային կոտորակային վնասվածքներին բնորոշ բազմաթիվ հետքեր:

Նախաքննության ընթացքում կատարվել են քննչական և դատավարական անհրաժեշտ գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի և տրանսպորտային միջոցների  զննություններ, վերցվել են խանութի տեսանկարահանող սարքերի ձայնագրությունները, ենթարկվել զննության, առգրավվել են ինչպես ճանապարհատրանսպորտային պատահարին մասնակից Mercedes, այնպես էլ՝ Nissan March մակնիշի ավտոմեքենաները, հարցաքննվել են մի շարք անձինք:

Իրականացված օպերատիվ-հետախուզական և օպերատիվ-որոնողական անհետաձգելի միջոցառումների արդյունքում Mercedes մակնիշի ավտոմեքենայի հիշյալ վարորդը, ով Գյումրի քաղաքի՝ 1979 թ. ծնված բնակիչ է, բերման է ենթարկվել, ձերբակալվել՝ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու կասկածանքով, ինչպես նաև հարցաքննվել՝ իր ցուցմունքում նշելով, որ Nissan March մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ ինքն է կրակել:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու, ցուցմուքններում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ:

Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում