Ադրբեջանի լրատվադաշտում հակառուսական հիստերիան խորանում է

ՀՀայկ Նավասարդյան

Հակառուսական հիստերիան Ադրբեջանի լրատվադաշտում խորանում է: Օրինակ՝ նյութերը նայում ես. վերջին ավիահարվածը Նիկոլաևին, Ուկրաինայում ևս մեկ ռուս զինվորական է սպանվել: Այսպես շարունակ, և ոչ մի բառ՝ ռուսական կողմից: Հակառուսական քարոզչություն տարածող ադրբեջանական խոշոր ռեսուրսներից ևս մեկը արգելափակվել է ռուսական տիրույթում միակողմանի տեղեկատվության հրապարակման համար:

Արցախում՝ Փառուխում ստեղծված իրավիճակին Ռուսաստանի հասցեական գնահատականից հետո Ադրբեջանում հակառուսական տրամադրությունների նոր ալիք է բարձրացել: Մերձիշխանական շրջանակներն էլ խոսում են ռուսական լրատվամիջոցները Ադրբեջանում սև ցուցակ գցելու մասին:

Տարոն Հովհաննիսյան (Ադրբեջանի հարցերի փորձագետ) - Զուգահեռաբար, տարբեր մերձիշխանական կառույցներում սկսեցին բարձրացնել հարցը. որ Ադրբեջանում էլ պետք է փակեն ռուսական լրատվամիջոցները:

Ռուսաստանում արգելափակված ադրբեջանական Օխու.ազ կայքը նույն մեդիա խմբի կազմում է, ինչ Թուրքիայում հեռարձակվող ադրբեջանական Haber Global հեռուստաընկերությունը, որը վերջերս նաև ապատեղեկություն էր հրապարակել՝ իբրև թե Հայաստանը Ռուսաստանին է փոխանցել չորս ՍՈՒ-30 ինքնաթիռ՝ Ուկրաինայի դեմ մարտական գործողությունների ընթացքում կիրառելու նպատակով, ինչը հայկական կողմը հերքել էր:

Տարոն Հովհաննիսյան - Սա ցույց է տալիս որ հարցը մեկ կամ մի քանի լրատվամիջոցի խնդիր չէ, ուսումնասիրությունը ցույց է տալիս որ իրականում Ադրբեջանի ղեկավարության ինֆորմացիոն քաղաքականությունն է: Իրականում Ադրբեջանում մեդիադաշտի 99 տոկոսը չի կարող գործել առանց իշխանությունների թույլտվության: Իսկ այս դեպքում կա թե՛ ֆինանսավորում, թե՛ պարգևատրում:

Այն, որ Ադրբեջանի ամբողջ մեդիադաշտը համակարգվում է իշխանությունների կողմից, Հովհաննիսյանի խոսքով՝ վաղուց ապացուցված փաստ է: Քարոզչամեքենան աշխատում է այն ուղղությամբ, որով հրահանգում է պաշտոնական Բաքուն:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում