Հայաստանի հետ խաղաղության կոչ հնչեցրած ադրբեջանցի գործարարը ճնշումների է ենթարկվել, փակել բիզնեսն ու ստիպված հեռացել Ադրբեջանից: Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն է հավաքել հետպատերազմական շրջանում Ադրբեջանում հայատյացության փաստերը, արտահերթ զեկույց հրապարակել : Արման Թաթոյանի խոսքով Հայաստանի, Արցախի,,,հայերի նկատմամբ ատելությունը Ադրբեջանում պետական մակարդակով է իրականացվում:
Արման Թաթոյան (ՀՀ ՄԻՊ) - Սկսած Հայաստանի նկատմամբ պատմական փաստերի աղավաղումից հասարակ քաղաքացիների վիրավորանք, այս ամենը զեկույցում տեղեն գտել
Զեկույցում տեղ են գտել նաև գերեվարված հայ զինծառայողների, քաղաքացիական անձանց նկատմամբ կրոնական և ազգային հողի վրա կատարված բռնաճշումները: Դեպքեր են արձանագրվել անգամ, երբ տղաների վրայից այրել են քրիստոնեական պատկերագրությամբ դաջվածքները:
Արման Թաթոյան - ստիպել հավատափոխ լինել՝ քրիստոնեությունից մահմեդականություն: Այսինք սրանք շատ վատ տեղ տանող երևույթներ են, որ մենք պետք է ցույց տանք, որ սա անում են իրենց քաղաքական նպատակահարմարություն են:
Ըստ Թաթոյանի՝ Ադրբեջանից հնչող խաղաղության խոսքերը շղարշ են արտաքին աշխարհի համար և իրականության հետ կապ չունեն, խաղաղության մասին Բաքուն խոսում է սպառնալիքների լեզվով: Մինչդեռ մեզ համար խաղաղությունը բացարձակ արժեք է, բայց այն միակողմանի չի լինում:
Մարդու իրավունքների պաշտպանի դիտարկմամբ արմենոֆոբիայի քարոզին միացել են նաև լրատվամիջոցներն ու մշակութային գործիչները: Ադրբեջանի առաջնորդն ու հոգևոր առաջնորդն էլ մեզ մեղադրում են իսլամոֆոբիայի մեջ, վիճարկում Արցախի հոգևոր կառույցների պատկանելիության հարցը, իբր հայերը փոխել են դրանց ծագումնաբանությունը:
Արման Թաթոյան - Եթե կա իսլամոֆոբիա, ինչպես Շուշիում ու են մզկիթը պահպանվել,վերանորոգվել էր, մեդրեսի հոգևոր վարժարանի շենքն էր վերանորոգվել, իսկ ինչպես իրենք կխոսեն Ղազանչեցոցի ավերման ,,,
Մինչև Բաքուն կասկածի տակ է դնում Արցախում խաչով կոթողների՝ հայ քրիստոնեական լինելու հարցը, Ստեփանակերտի շրջանում հողի հաստ շերտի տակ ծվարած 12-րդ դարի հայկական խաչքարեր են հայտնաբերվում, որոնք մինչև այժմ գրանցված չէին Արցախի «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայության» մատյանում:













