Օրը՝ 60 վայրկյանում | 20.10.2021

ԱԱրսեն Մկրտչյան

Արման Եղոյանը ԵԽԽՎ-ում Իտալիայի պատվիրակության ղեկավարին է ներկայացրել տարածաշրջանի զարգացումների վերաբերյալ տեղեկությունը:

Եվրոպայի խորհրդի պատվիրակության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Հոկտեմբերի 19-ի ուշ երեկոյան Հայաստան է վերադարձել ևս 5 գերի:

ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Միացյալ Թագավորությունն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափին. Ջոն Գալագեր:

ԱՄՆ Սենատի հատկացումների հանձնաժողովն առաջարկում է 2 մլն դոլարի օգնություն հատկացնել Արցախին:

Արցախի նախագահն այցելել է Թաղավարդ համայնք, տեղում ծանոթացել իրականացված ծրագրերին:

Հեյդար Ալիևը կոշիկներ է փայլեցրել Թեհրանում. իրանցի նախկին պաշտոնյա:

Մտահոգ ենք, որ այլ ուժեր ցանկանում են խափանել հարևանների հարաբերությունները. Իրանի ներքին գործերի նախարարն արձագանքել է նարկոթրաֆիքի վերաբերյալ Ալիևի մեղադրանքներին:

Մեկ օրում երկրորդ պայթյունն է որոտացել Սիրիայում:

Օրվա կորոնաթվերը. հաստատվել է կորոնավիրուսի 2066 նոր դեպք: Առողջացել է 704, մահացել 28 մարդ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում