Էլիդա Քոչարյանը Եվրոպայի առաջնությունում մեդալ ապահովեց

Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Էլիդա Քոչարյանը Եվրոպայի առաջնությունում մեդալ ապահովեց

Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Խորհրդարանում չի հաջողվում ԱԺ ընդդիմադիր փոխնախագահ ընտրել

ԱԱրման Գալոյան

Նորընտիր ԱԺ-ն շարունակում է առաջին նստաշրջանի աշխատանքներ. օրակարգում ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակի ընտրության հարցն է: Ընդդիմության թեկնածուն Իշխան Սաղաթելյանն է:

Իշխան Սաղաթելյան (ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր) - 21 տարի առաջ, երբ ես որոշում կայացրեցի անդամագրվել ՀՅԴ-ի շարքերը, այդ ժամանակ կատարել եմ իմ կյանքի ամենակարևոր երդումը: Երդվել եմ պատվով ու հայրենիքով, իմ բոլոր ուժերով, եթե հարկ լինի նաև կյանքի գնով, ծառայել հայ ժողովրդի ազատագրության դատին:

Իշխող մեծամասնությունը որոշեց մասնակցել ԱԺ փոխնախագահի ընտրության քվերակությանը, որպեսզի չտապալվի ԱԺ աշխատանքի բնականոն ընթացքը:

Նազելի Բաղդասարյան (ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար) -  Երկրի զարգացման բնականոն ընթացքը խոչընդոտել չի կարելի, և այս պահին ունենք պատրաստակամություն ԱԺ մարմինների ճիշտ ձևավորման և կառուցողական աշխատանքի։ Ցանկացած հայ, ցանկացած քաղաքական հայացք ունենալով հանդերձ, նախևառաջ մտածում է երկրի մասին:

Կառավարող ուժի մասնակցությունն անգամ իրավիճակ չփոխեց՝ ԱԺ-ն փոխխոսնակ չընտրեց՝ մեկ կողմ ձայն պակասեց: ԱԺ 107 պատգամավորից 104-ը մասնակցել էր ԱԺ փոխնախագահի ընտրությանը, սակայն 53 կողմ, 50 դեմ ու մեկ անվավեր ձայների հարաբերակցությամբ Իշխան Սաղաթելյանը չընտրվեց ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում: Ընդդիմությունը թեկնածուին չփոխեց:

Սեյրան Օհանյան (ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար) - Մեր թեկնածուն Իշխան Սաղաթելյանն է և մենք այդ թեկնածությունը պաշտպանելու ենք:

«Հայաստան» խմբակցությունից Իշխան Սաղաթելյանին ԱԺ փոխնախագահի ընտրությանը չի մասնակցել Դավիթ Սեդրակյանը:

Վահագն Ալեքսանյան (ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Ձեր դաշինքի պատգամավոր պարոն Սեդրակյանը, որքան ինձ հայտնի է, այս պահին գտնվում է ՀՀ-ից դուրս: Ճի՞շտ է արդյոք այս ինֆորմացիան, և ինչպե՞ս եք վերաբերվում ձեր գործընկերոջ այդ վերաբերմունքին, որ չմասնակցեց քվեարկությանը և այժմ հանգստի է մեկնել Հայաստանից դուրս:

Իշխան Սաղաթելյան (ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր) - Մեր գործընկերը ՀՀ-ից դուրս է գտնվում, և այդ մասին դուք գիտեիք մինչև քվեարկությունը:

Ընդդիմադիր խմբակցություններից պետք է քվեարկությանը մասնակցեր 34 պատգամավոր, ձայների նվազագույն շեմն ապահովելիս մենք նաև հաշվի են առել, որ քվեարկությանը չի մասնակցելու Դավիթ Սեդրակյանն ու ավելացրել էինք քվեարկողների թիվը. հակադարձեց Հայկ Կոնջորյանը:

Հայկ Կոնջորյան («Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար) - Պարոն Սաղաթելյանը պիտի ստանար 55 կողմ, բայց նա ստացել է 53 կողմ, 50 դեմ և 1 անվավեր: Հետևություններն արեք դուք: Խնդրում ենք, որպեսզի դուք էլ ապահովեք ձեր քվեարկությունները: Եթե կզգաք, որ կարիք կա, որ մենք ևս 2 ձայնով ավելացնենք, խնդրում եմ մեզ տեղեկացրեք:

Քվեարկությունն ավարտվեց, և Իշխան Սաղաթելյանը 2-րդ անգամ չընտրվեց Աժ նախագահի տեղակալ:

Նարեկ Բաբայան (ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ) ԱԺ 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցեց 103-ը, քվեատուփում առկա էր 103 քվեարթերիկ, որոնցից 5-ն անվավեր էր: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ 49 կողմ, 49 դեմ:

Ընդդիմադիր փոխխոսնակ ընտրել դեռևս չի ստացվում, ինչն էլ բանավեճի առիթ դարձավ: Ընդդմադիր խմբակցությունները թեկնածուին չփոխեցին, իշխանությունն էլ առաջարկեց ԱԺ 3-րդ փոխնախագահի ընտրությունը թողնել հաջորդ քննարկումներին և անցնել ԱԺ օրակարգային մյուս հարցերին: Ընդդիմադիրները մերժեցին առաջարկը և իշխանությանը կոչ արեցին ավելացնել կողմ ձայների քանակը:

Էդուարդ Աղաջանյան («Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Ուզում եմ հասկանամ՝ ո՞րն է այդ թիվը, առաջին ընտրությանը 1 անվավեր ձայն էր, հիմա՝ 5, միգուցե մենք կազմակերպենք ընտրությունը, վստահեցնում եմ՝ ավելի լավ կստացվի:

«Քաղաքացիական պայմանագիրը» «Հայաստան» և «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցություններին առաջարկեց չմասնակցել քվերակությանը, իսկ իշխանությունը կապահովի անհրաժեշտ 54 ձայնը. ընդդիմության համար առաջարկն անընդունելի էր:

Բանավեճը շարունակվեց, իշխանություն այս անգամ չասաց, թե քանի ձայն կավելացնի Իշխան Սաղաթելյանի օգտնի, քանի որ կասկածում է, որ դրան զուգահեռ ընդդիմության շարքերից կավելացնեն անվավեր քվեաթերթիկների քանակը: Ազգային ժողովն այսօր էլ 3-րդ փոխխոսնակին չընտրեց. քվեարկությունը կկայանա հաջորդ նիստին:

Հեղինակ՝ Անի Օհանյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում