Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Չինաստանի Ուհան քաղաքում պատրաստվում են նոր լոքդաունի

ՄՄարի Կոստանյան

ԱՖՂԱՆՍՏԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է «ԹԱԼԻԲԱՆԻ» ՀԵՏ ԿԻՍԵԼ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Աֆղանստանի արտգործնախարար Մոհամմադ Հանիֆ Աթմարը հայտարարել է, որ երկրի կառավարությունը պատրաստ է խաղաղության պայմանագիր կնքել «Թալիբան» շարժման հետ և կիսել իշխանությունը: Աֆղանստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հավաստմամբ՝ դրա համար «Թալիբան» շարժումը պետք է որոշ պայմաններ կատարի:

«Մենք պատրաստ ենք աշխատելու «Թալիբանի» հետ: Պատրաստ ենք նրանց ընդունելու կառավարությունում, խաղաղություն կնքել ու իշխանությունը կիսել նրանց հետ»,- հայտարարել է Աֆղանստանի արտգործնախարարը:

ՈՒՀԱՆՈՒՄ ԿՐԿԻՆ ԽՈՒՃԱՊ Է

Ամիսներ շարունակ Չինաստանի Ուհան քաղաքում կորոնավիրուսով վարակման ոչ մի դեպք չգրանցվելուց հետո կրկին խուճապ է: Քաղաքում գրանցվում են «դելտա» շտամով վարակվածության դեպքեր: Վերջին գրանցված դեպքից գրեթե մեկ տարի անց իշխանությունները 11 մլն բնակչությունից պահանջում են զանգվածային թեստավորում անցնել: Ուհանում բնակիչները երկուշաբթի երեկոյան սկսել են «գրոհել» խանութները՝ հնարավոր նոր սահմանափակումներին պատրաստվելու համար: Իշխանության ներկայացուցիչներն առցանց հարթակներում բնակչությանը հորդորում են խուճապի չմատնվել, իսկ խանութների սեփականատերերը խոստանում են գները կայուն պահել:

ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԻՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ

Իրանում տեղի է ունեցել հոգևոր առաջնորդ Ալի Խամենեի կողմից Էբրահիմ Ռայիսիին նախագահի պաշտոնում հաստատելու արարողությունը: Նախատեսվում է, որ Ռայիսին կներկայացնի նաև կառավարության նոր կազմը, որը պետք է հաստատի խորհրդարանը: Արարողության ժամանակ Ռայիսին հայտարարել է, որ աշխատելու են պատժամիջոցների չեղարկման ուղղությամբ և որպես լուծման ենթակա գլխավոր խնդիրներ առանձնացրել է  բյուջեի պակասուրդը, ներդրումային շուկայի կայունացումը, կորոնավիրուսի ռիսկերը, ինչպես նաև բնակչության ապահովումը ջրով ու էլեկտրաէներգիայով: Իրանի ընտրված նախագահ Էբրահիմ Ռայիսիի երդմնակալության արարողությունը կկայան օգոստոսի 5-ին:

ՓՇԱԼԱՐԵՐ՝ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՈՒ ԼԻՏՎԱՅԻ ՍԱՀՄԱՆԻՆ

Բելառուսի հետ Լիտվայի սահմանը, որը նաև ԵՄ-ի արտաքին սահմանն է, կպաշտպանվի փշալարերով պատված 4 մետրանոց պատով: Պատի կառուցման ծրագրի մասին լրագրողներին հայտնել է Լիտվայի ՆԳՆ-ին առընթեր Պետական սահմանի պահպանության ծառայության պետի տեղակալ Վիդաս Մաչայտիսը:

Պաշտոնյայի խոսքով՝ պատի երկարությունը կլինի շուրջ 508 կիլոմետր և պատված կլինի փշալարերով, որպեսզի հնարավոր չլինի այն հեշտությամբ հաղթահարել:

Նման որոշման պատճառ է դարձել Բելառուսից անցնող անօրինական միգրանտների օրեցօր աճող թիվը: 2021 թվականի սկզբից մինչև հիմա լիտվական սահմանը Բելառուսից անօրինական ձևով հատել է արդեն շուրջ 4 հազար միգրանտ: Միգրանտների հոսքի համար Լիտվան մեղադրում է Բելառուսին՝ դա որակելով հիբրիդային պատերազմի դրսևորում: Նախագծի ընդհանուր արժեքը գնահատվում է 152 մլն եվրո, աշխատանքները կարող են տևել մեկ տարուց մինչև 2 տարի:

 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում