Ոստիկանության բաժիններում մի խումբ անձինք ապօրինի զենք-զինամթերք են հանձնել

ԼԼիլիթ Գասպարյան

Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների արդյունավետ բացատրական աշխատանքի շնորհիվ օրերս բաժնում արձանագրվել է ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման եկու դեպք։ Մայրաքաղաքի երկու բնակիչ Արաբկիրի բաժին են բերել ինքնաձիգներ, այդ թվում՝ «Կալաշնիկովի», ինչպես և ինքնաձիգի փամփուշտներ։

Ոստիկանության Էրեբունու բաժնի և Նուբարաշենի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում էլ Նուբարաշենի բնակիչներից մեկն էլ կամավոր հանձնել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ, պահունակներ ու 5․45 մմ տրամաչափի փամփուշտներ։

Արդյունավետ էր նաև ոստիկանության Մալաթիայի բաժնի ԱԳ և ԸԲԿ բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքը, որի շնորհիվ Երևանի բնակիչներից մեկը կամավոր հանձնել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ պայթուցիչով նռնակ ու փամփուշտներ։ Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել նաև ոստիկանության Արարատի մարզային վարչության Արտաշատի, Մասիսի և Արարատի բաժիններում։

Մասնավորապես, Արտաշատում՝ «Կալաշնիկովի» ինքնաձիգի և ռազմամթերքի, Մասիսում՝ տարբեր տեսակի հրացանների և ռազմամաթերքի, իսկ Արարատի բաժնում՝ ատրճանակի։ Տարբեր տեսակի հրացանների կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել նաև ոստիկանության Չարենցավանի և Մուշի բաժիններում՝ շնորհիվ հիշյալ ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքի։

Արդյունավետ էր նաև ոստիկանության Աշտարակի բաժնի և Արագածոտնի մարզը սպասարկող Ճանապարհային ոստիկանության ստորաբաժանման հետաքննիչների բացատրական աշխատանքը, որի շնորհիվ Կարբի համայնքի բնակիչներից մեկը կամավոր հանձնել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ ու ռազմամթերք։

Ինքնաշեն ատրճանակն ու փամփուշտներն էլ ոստիկանության Ապարանի բաժնում կամավոր հանձնել է Շենավան գյուղի բնակիչներից մեկը՝ շնորհիվ բաժնի հերթապահ մասի ծառայողների բացատրական աշխատանքի։ Նշանակվել են փորձաքննություններ։ Կրկին հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում