Անձը կարող է ձերբակալվել՝ անկախ նրանից՝ փախուստի նպատակ ունի՞, թե՞ ոչ. Քրդատօրի նոր փոփոխություն

ԼԼիլիթ Հարությունյան

Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին փոփոխություն օրենքում՝ անհատ ձեռնարկատերերի դրոշմանիշային վճարների համար: 

Քրեական դատավարության օրենսգրքի նոր փոփոխությունից. անձը կարող է ձերբակալվել՝ անկախ նրանից՝ փախուստի նպատակ ունի՞, թե՞ ոչ: Հայաստանում ձևավորվել է պրակտիկա, երբ դատարանները գրեթե բոլոր գործերով ձերբակալման արձանագրությունները ճանաչում են ոչ օրինական և ազատ են արձակում կասկածյալներին՝ քրեական դատավարության օրենսգրքով իրավական հիմքերի բացակայությամբ՝ նշում է նախագծի համահեղինակ Նիկոլայ Բաղդասարյանը:

Վերահսկողության մեկ այլ լծակ էլ ավելանում է արտադրական կանեփի օրինական շրջանառության նկատմամբ: Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը տեղեկացրեց՝ արտադրական կանեփի արտադրությամբ, արտահանմամբ, ներմուծմամբ կամ մեծածախ առևտրով զբաղվելու լիցենզավորման պահանջները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի 5 հազարապատիկից մինչև 10 հազարապատիկի չափով: Իսկ եթե լիցենզիա ունեցողն արտադրական կանեփն արտահանի, ներմուծի մեծածախ առևտրի լիցենզիա չունեցող անձի, ապա կրկին կտուգանվի՝ նվազագույն աշխատավարձի 10 հազարապատիկի չափով: 

Խորհրդարանն ընդունեց նաև փոխվարչապետի լիազորությունների փոփոխությունները: Տարածքային կառավարման ոլորտը համակարգող փոխվարչապետն իրավական հսկողություն է իրականացնելու մարզպետների ընդունած որոշումների նկատմամբ: Եթե կարիք լինի, դրանք ուժը կորցրած ճանաչելու մասին կարող է առաջարկություն ներկայացնել վարչապետին, կարող է քննել գործունեության ստուգման արդյունքները:

Մեկ այլ նախագծով էլ նախատեսվում է ինքնակամ կառույցների ապամոնտաժման ծախսերը դնել կառուցապատողի վրա՝ անկախ նրանից՝ ով է այդ աշխատանքները կատարել: Պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը մտահոգվեց. եթե նախագիծն ընդունվի, սնկի պես կաճեն ինքնակամ կառույցները: Հարցուպատասխանին զեկուցող Նիկոլայ Բաղդասարյանը պարզաբանեց, թե նախագծի ընդունումից հետո պետական կամ համայնքային պատկանելության հողամասի վրա ինքնակամ կառուցված որևէ կառույց օրինականացման ենթակա չի լինելու և ապամոնտաժվելու է:

Մեկ այլ նախագծով էլ կհստակեցվի բազմաբնակարան շենքերի կառավարման, պահպանման պետական, համայնքային գործունեության հիմնական ուղղությունները: Այդ ծրագրերը կարող են իրականացվել միայն սեփականատերերի պարտադիր մասնակցությամբ: Նախագծի համահեղինակ Արտակ Մանուկյանը վստահեցնում է՝ այսպես ներդրողների համար ռիսկերը կանխատեսելի կլինեն:

Եվ օրենքների փոփոխությունների հետ առաջին անգամ ընդունվում է «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենք: Ըստ նախագծի հեղինակների՝ կօգնեն հայկական ֆիլմարտադրությանը՝ իրավական երաշխիքներով: Արդյունքում՝ հայ արտադրողը կկարողանա իր ֆիլմերով միջազգային մշակութային հեղինակություն ձեռք բերել և խթանել երկրի տնտեսական աճը:

Խորհրդարանի արտահերթ նիստի օրակարգային հարցերի քննարկումը կշարունակվի վաղը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում