Կրակոցներ Գուլակյան փողոցում, կրակողը վնասազերծվել է. հարուցվել է քրեական գործ

ԼԼիլիթ Սեդրակյան

Հունիսի 20-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում կրակոցների վերաբերյալ մի քանի ահազանգ հնչեց։ Ահազանգողները հայտնում էին, որ Գուլակյան 16/բ շենքի բնակիչներից մեկը պատուհանից կրակոցներ է արձակում։ Հնարավոր ողբերգական հետևանքները կանխելու նպատակով ոստիկանության Արաբկիրի բաժնից մի քանի խումբ մեկնեց դեպքի վայր։

Գուլակյան 16/բ շենք մեկնեցին նաև քրեական ոստիկանության հատուկ նշանակության վարչության ծառայողները։ Տեղում պարզվեց, թե որ հարկի որ բնակարանից են կրակոցներն արձակվել։ Զինված տղամարդուն վնասազերծելու ծրագիր մշակվեց։ Ծրագրի մաս էր նաև նրա հետ բացատրական աշխատանք իրականացնելը։

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանի գլխավորությամբ մեկ ժամից ավելի տևած բանակցության արդյունքում տղամարդը բացեց բնակարանի դուռը։ Զենքը ձեռքին էր, ուստի ոստիկանության ծառայողները նրան վնասազերծեցին ու բերման ենթարկեցին Արաբկիրի բաժին։ Հետագա միջոցառումներով պարզվեց, որ Գուլակյան 16/բ շենքի 32-ամյա բնակիչը  իր անվամբ հաշվառված որսորդական հրացանից վեց անգամ կրակել էր։ Ստուգվեց սթափության աստիճանը. պարզվեց՝ ալկոհոլի ազդեցության տակ էր։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են կրակված պարկուճներ։ Հրացանը վերցվել է։

Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում խուլիգանության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում