Գլխավոր դատախազությունը հակասահմանադրական է որակում իր դիմումի մերժումը ՍԴ-ում

ԱԱնուշ Մուրադյան

Սահմանադրական դատարանը մերժել է գլխավոր դատախազի դիմումի հիման վրա գործի քննություն սկսելը։ Աշխատակարգային նիստում բարձր ատյանի դատավորները որոշել են՝ գլխավոր դատախազն իրավասու չէ դիմել ՍԴ, եթե գործը դատական քննության փուլում է։

Ռոբերտ Քոչարյանի և նրա նախկին երեք ենթակայի գործով Արթուր Դավթյանը դեռ ապրիլի մեկին էր դիմել բարձր ատյան և խնդրել որոշել դատախազության՝ մեղադրանքը փոփոխելու լիազորությունը սահմանող քրեական դատավարության օրենսգրքի նորմերի համապատասխանությունը մայր օրենքին։ Այս խնդիրն առաջացել էր, երբ ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց քրեական օրենսգրքի 300.1 հոդվածն ու գործը կարճվեց, մեղադրանքը հանվեց։ Մեղադրող մարմնից բացատրում էին՝ նման դեպքերում, երբ գործով կան հստակ ապացույցներ, իսկ ամբաստանյալների արարքը համարվում է քրեորեն հետապնդելի, դատախազությունը հնարավորություն չունի վերաորակում անել, քանի որ օրենքը թույլ չի տալիս։

Բայց Արթուր Դավթյանի դիմումը ՍԴ-ն չի քննի: Աշխատակարգային նիստի այս որոշումը գլխավոր դատախազությունը կամայական է որակում ու ընդգծում՝ ավելի վաղ նույն ՍԴ-ն մեկ այլ որոշմամբ սահմանել էր, որ դատական փուլում գտնվող գործերով իրենց կարող է դիմել դատարանը, իսկ այն դեպքերում, երբ խոսքը վերաբերում է մեղադրանքի փոփոխությանը, ՍԴ կարող է դիմել նաև գլխավոր դատախազը։

«Դատական քննության փուլում մեղադրանքը պաշտպանելու` դատախազության սահմանադրական գործառույթն իրականացվում է արդարադատության ընդհանուր սկզբունքների, մասնավորապես` մրցակցության սկզբունքի շրջանակներում, և վերջնական որոշում կայացնելու իրավասությամբ օժտված է դատարանը: Ուստի այս փուլում կոնկրետ գործը գտնվում է դատարանի վարույթում, և վերջինս է ՀՀ Սահմանադրությամբ ճանաչվում Սահմանադրական դատարան դիմող սուբյեկտ: Այս ընդհանուր կանոնից կարող են առանձնացվել միայն այն դեպքերը, երբ դատախազը գործի դատական քննության փուլում ինքնուրույն որոշում կայացնելու իրավասությամբ է օժտված: Դա կարող է լինել, օրինակ, մեղադրանքից հրաժարվելիս կամ մեղադրանքը փոխելիս»:

Այս սահմանումը, սակայն, հետագայում օրենքով չի ամրագրվել, և մայիսի 14-ի աշխատակարգային նիստում ՍԴ դատավորներն արդեն որոշել են, որ եթե այդ պահանջն օրենսդիրը չի կատարել, այն անտեսվել է, նախկինում կայացված որոշումն այլևս ուժ չունի։ Դատախազությունից, սակայն, հիշեցնում են, որ նմանօրինակ դեպքերում, որոնցից մեկը 2009-ին էր, ՍԴ-ն հակառակ դիրքորոշում է ունեցել։ Իրավապահ մարմնի գնահատմամբ՝ բարձր դատարանի աշխատակարագային նիստի որոշումը հակասահմանադրական բնույթի է։

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում