Կարևոր են ինստիտուցիոնալ փոփոխությունները, որ արել ենք ժողովրդագրության բնագավառում. Փաշինյան

ՆՆարե Ոսկանյան

Շատ կարևոր են այն ինստիտուցիոնալ փոփոխությունները, որ արել ենք ժողովրդագրության բնագավառում: Գյուղական բնակավայրերում մինչև 2 տարեկան երեխայի նպաստը աշխատող ծնողների համար կրկնապատկել ենք. ԱԺ հատուկ նիստին հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Գյուղական բնակավայրերում մինչև 2 տարեկան երեխայի նպաստ ենք նշանակել նաև չաշխատող մայրերի համար: Առաջին երեխայի նպաստը վեց անգամ ավելացրել ենք, երկրորդ երեխայի ծննդյան օգնությունը կրկնակի ավելացրել ենք, հիմնադրել ենք երեխա ունեցող ընտանիքներին հիփոթեքով բնակարանի ձեռքբերման աջակցության ծրագիր: Այս գործընթացները պետք է շարունակվեն»,- մանրամասնեց նա:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում