Հայաստանի և Արցախի ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի հերոսների հիշատակին

ԱԱրևիկ Աբելյան

Հարգանքի տուրք Ապրիլյան քառօրյայի ընթացքում զոհված հայ տղաներին. այսօր վաղ առավոտից «Եռաբլուր» զինվորական պանթեոնը մարդաշատ է եղել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից Ապրիլյան քառօրյայի հերոսների շիրիմներին ծաղիկներ են դրվել և ծաղկեպսակ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրի մոտ:

Ապրիլյան քառօրյայի զոհերի հիշատակին հարգանքի տուրք է մատուցել Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը:

Նախագահ Արմեն Սարգսյանը զինվորական պանթեոն է այցելել իր աշխատակազմում աշխատանքի անցած մարտական գործողությունների ժամանակ վիրավորված ժամկետային զինծառայողների ուղեկցությամբ:

Եռաբլուր է այցելել և հերոսներին հարգանքի տուրք մատուցել փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Առավոտյան պանթեոն են այցելել նաև Հայաստանի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը:

Արցախի բարձրաստիճան պաշտոնյաները ևս ծաղիկներ են խոնարհել Եռաբլուրում: Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիրում և Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների պանթեոնում հարգանքի տուրք է մատուցել նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում