Հայաստանին ձեռնտու է բաց համամասնական ընտրակարգը. ԼՀԿ-ական պատգամավոր

ՆՆարե Ոսկանյան

«Լուսավոր Հայաստանը» 2016 թվականից քաղաքական դաշտին առաջարկել է անցնել բաց համամասնական ընտրակարգի՝ հայտարարեց պատգամավոր Գևորգ Գորգիսյանը՝ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծի իր ելույթում: 

«Ռեյտինգային, տարածքային բաժանումները հնարավորություն են տալիս ռեսուրսներ ունեցողներին օգտագործել իրենց ռեսուրսները, ազդեցությունը, որպեսզի դա վերածեն ձայնի, բայց քաղաքացիներին զրկել հնարավորությունից առհասարակ ընտրել պատգամավորների, ընտրել իրենց ներկայացուցչին Ազգային ժողովում՝ հղի է մեկ այլ վատ եղանակներով: Մենք ունենալու ենք ուղղակի կոճակ սեղմողների Ազգային ժողով»,- հայտարարեց Գորգիսյանը: Նրա խոսքով՝ քաղաքական գործիչներն այլևս քաղաքացիներին հաշվետու լինելու պատճառ չեն ունենա, այլ՝ ենթարկվելու են կուսակցության ղեկավարներին: «Չեն ունենալու պատճառ՝ աշխատելու ի նպաստ պետության, չեն ունենալու կամք երբևէ հակադրվելու իրենց կուսակցապետին և լինելու են ընդամենը կոճակ սեղմողներ: Սրա համար մենք առաջարկում ենք բաց համամասնական ցուցակ»,- ասաց պատգամավորը: Ըստ Գորգիսյանի՝ Հայաստանին այսօր ձեռնտու է բաց համամասնական ընտրակարգը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում