Որևէ այլ հայտարարություն չենք արել. ԲՀԿ-ական պատգամավորը՝ Վազգեն Մանուկյանի՝ վարչապետի նաև իրենց թեկնածուն լինելու վերաբերյալ

ՆՆարե Ոսկանյան

«Մենք որևէ այլ հայտարարություն կարծեմ չենք արել»,- հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ պատասխանելով «Լուրեր»-ի հարցին, թե արդյոք Վազգեն Մանուկյանը շարունակո՞ւմ է մնալ վարչապետի իրենց թեկնածուն:

Իսկ ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացման պայմանների վերաբերյալ «Լուրեր»-ի հարցին ի պատասխան էլ Տոնոյանը նշեց, թե քաղխորհրդի նիստ տեղի չի ունեցել, և քաղխորհրդի օրակարգում պետք է հենց այդ պայմանների շրջանակը քննարկման հարցը լինի, որով քաղաքական դիրքորոշումը կկանխորոշվի և կներկայացվի: Շեշտեց՝ քաղաքական դիրքորոշումը հստակեցվում է քաղխորհրդի նիստի ժամանակ, կուսակցության նախագահի գլխավորությամբ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում