Խաչատուրյանը նշեց՝ կողմ է Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների միավորմանը

ՆՆարե Ոսկանյան

ԲԴԽ անդամի թեկնածու Դավիթ Խաչատուրյանն ԱԺ-ում անդրադարձավ Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների միավորման և Գերագույն դատարանի ստեղծելու թեզին:

Ի պատասխան ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի հարցին՝ Խաչատուրյանն ասաց, որ կողմ է այդ գաղափարին՝ հաշվի առնելով մեր սահմանադրական նորմերը, որոնք արտացոլված են Քրեական, Քաղաքացիական, Քրեական դատավարության օրենսգրքերում:

«Այսինքն՝ Սահմանմադրությունը գործում է ոչ այլ կերպ, քան այն մեկնաբանելով և կիրառելով: Նույն Սահմանադրության տեքստին ընդհանուր իրավասության դատարանի կողմից տրվում է որոշակի մեկնաբանություն՝ առնվազն այն աստիճան, թե արդյոք տվյալ սահմանադրական նորմը կիրառելի՞ է տվյալ փաստերի նկատմամբ: Այս առումով մեզ մոտ չպետք է խնդիր առաջանա, որ կա սահմանադրական արդարադատության մարմին, և կա ընդհանուր իրավասության համակարգ:

Արդարադատությունը սահմանադրական է դառնում ոչ թե այն պատճառով, որ այն իրականացվում է սահմանադրական կոչվող դատարանի կողմից, այլ այն պատճառով, որ արդարադատության իրականացման ժամանակ կիրառվում և մեկնաբանվում է Սահմանադրությունը, որն անմիջական պարտականությունն է հենց ընդհանուր իրավասության դատարանի դատավորների, քանի որ վարույթն այդպես է նախատեսվել»,- ասաց Խաչատուրյանը՝ նշելով, որ Սահմանադրության և Քրեական դատավարության օրենսգրքում գրված նույն նորմերի վերաբերյալ բարձրագույն երկու ատյանը տալիս են, օրինակ, երկու տարբեր մեկնաբանություններ, և լեգիտիմ է այդ դատարանների միավորումը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում