Ընդդիմությունն ԱԺ-ի մոտ բողոքի ցույց է անում

ԿԿարմեն Ղուկասյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիներն այսօր ժամը 16:00-ից երթով շարժվել են դեպքի խորհրդարանի շենք: Ակցիայի մասնակիցները երեք խմբի են բաժանվել։ Երկու խումբ՝ Կասյանից ու Մաշտոցի պողոտայից, քայլերթով մոտեցել են Ազգային Ժողով, երրորդն էլ խորհրդարանի մոտ է սպասել նրանց:

Քաղաքական ուժերն ասում են, որ այս պայքարը հանուն իշխանության չէ, այլ հանուն Հայրենիքի փրկության է, և հորդորում են քաղաքացիներին՝ միանալ նրանց ակցիային:

Քաղաքական ուժերն ու նրանց սատարող քաղաքացիները Ազգային ժողովի դիմաց են հավաքվել, որպեսզի վարչապետ Փաշինյանը չկարողանար մասնակցել ԱԺ-ի հարցուպատասխանին, սակայն ոստիկանությունը շենքը ամբողջությամբ շրջափակել է:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում