Այս բեռը չի ստացվելու գցել ընդդիմության վրա. Մարուքյան

ՀՀովհաննես Վարդանյան

Հոկտեմբերի 19-ի ԱԽ նիստն այսպես է սկսվել՝ ինձ են դիմել ԱԺ նախագահը և ֆրակցիաները, որ՝ Լավրովի պլանն իրականացնենք և կռիվը դադարեցնենք: Այդ մասին ԱԺ արտահերթ նիստում՝ ռազմական դրությունը վերացնելու նախագծի քննարկմանն ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Ես ասել եմ՝ պարո՛ն վարչապետ, այդ փաստաթուղթը դուք եք ստորագրելու, դուք ի՞նչ եք մտածում այդ հարցի մասին: Մենք չենք ասել, որ ամեն ինչ ճիշտ է անում, չեք կարող համոզել,- ասաց նա՝ հավելելով,- ես հավատացել եմ վարչապետին և ԱԳ նախարարին, երբ հրավիրել եմ իմ աշխատասենյակ և խնդրել ասել՝ Լավրովի արած հայտարարություններում վտանգ կա՞ Արցախի համար, թե՞ ոչ, վստահեցրել են, որ չկա»: 

Մարուքյանը հարց ուղղեց իշխող խմբակցության պատգամավորներին՝ երբ վարչապետն ասում էր՝ բանակցային մանդատ չունի, չէի՞ք մտածում, որ պատերազմ է լինելու, հուլիսի 29-ին չէի՞ք մտածում, որ պատերազմ է լինելու:

«Այս բեռը չի ստացվելու գցել ընդդիմության վրա: Վարչապետը չի կարող շարունակել բանակցությունները, նա պետք է հեռանա: Ուժ գտեք ձեր մեջ, նոր թեկնածու առաջադրեք, որ կգնա և կբանակցի»,- եզրափակեց պատգամավորը: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում