Ֆինանսների նախարարն անդրադարձել է պետական պարտքի՝ հաջորդ տարի սպասվող ցուցանիշներին

ՆՆարե Ոսկանյան

Ակնհայտ է, որ մենք ունենալու ենք պարտքի հարաբերական և անվանական ցուցանիշների ավելացում: Եվ սա այն  ուղղությունն է, որին պետք է հարկաբյուջետային քաղաքականությունը ծառայի ճգնաժամի իրավիճակում,- հայտարարել է ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ ԱԺ մշտական հանձնաժողովներում 2021 թվականի ՀՀ պետական բյուջեի նախագծի քննարկմանը:

Նախարարի խոսքով՝ 2020 թվականը գնահատվում է ճգնաժամային, և չեն համարում, որ հաջորդ տարի էլ վերականգնումը տեղի է ունենալու միանգամից և անմիջապես: Այդ առումով էլ, ըստ Ջանջուղազյանի, 2021 թվականը բացառիկ է գնահատվում:

«Եվ դրանով պայմանավորված՝ մենք ունենալու ենք պարտքի աճ: Բայց 2021 թվականի համար ներկայացված շրջանակում ենթադրվում է, որ 2020 թվականի համեմատ՝ մենք կարող ենք ունենալ պարտքի ցուցանիշների հարաբերական նվազում՝ մոտ 1.7 տոկոսային կետով»,- ասաց նախարարը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում