Մեր գերիների վիճակի մասին տեղեկություն չեմ կարող հայտնել․ Ադրբեջանը Կարմիր խաչի հետ չի աշխատում․ Հովհաննիսյան

ՆՆարե Ոսկանյան

Ցավոք, մեր տղաների վիճակի մասին տեղեկություն չեմ կարող ասել․ ադրբեջանական կողմը բացարձակապես նման բաներ չի ներկայացնում, չի աշխատում Կարմիր խաչի հետ: Այդ մասին ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով գերիների խնդրին։ Հովհաննիսյանը նշեց, որ Ադրբեջանը նույնիսկ սեփական դիակները չի փորձում հանել։

«Ընդհանրապես վերջին շրջանում բախվում ենք ծայրահեղ անմարդկային վերաբերմունքի՝ Ադրբեջանի կողմից իրենց սեփական կորուստների և դիերի նկատմամբ։ Նման բան երբևիցե չենք տեսել՝ անգամ նախկինում իրենց կողմից։ Սա ինչ-որ ցուցիչ է, եզրակացությունների տեղիք է տալիս, որի մասին առանձին կարելի է խոսել»,- ասաց Հովհաննիսյանը՝ նշելով, որ մեզ մոտ կան գերիներ, բայց քանիսն են, որտեղ են և ինչ վիճակում՝ նման տեղեկությունների չի տիրապետում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում