Մենք կողմ ենք միացման գաղափարին, սակայն Արցախի անվտանգությունից ելնելով՝ այս փուլում դեմ չենք նաև անկախության ճանաչմանը. Սահակյան

ՄՄարիա Գաբրիելյան

Վարչապետի հետ հանդիպումը նման էր խորհրդակցության, քննարկեցինք Արցախում ստեղծված իրավիճակը, յուրաքանչյուրը ներկայացրեց իր դիրքորոշումը: Այդ մասին լրագրողների հետ զրույցում նշեց «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը: 

Նա նշեց, որ հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Հայաստանի կողմից Արցախի ճանաչման հարցին, ասաց, որ «Քաղաքացու որոշում» կուսակցությունը կողմ է միացման գաղափարին, սակայն եթե այս փուլում ճանաչումը կերաշխավորի Արցախի ժողովրդի անկախությունը, իրենք դեմ չեն: 

Ս.Սահակյանի խոսքով՝ այս պահին ամեն ինչ որոշվում է մարտի դաշտում, իսկ թե բանակցությունները որ կետից կշարունակվեն՝ կորոշվի դրանց մեկնարկի ժամանակ միայն:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում