Թուրքիայի ակտիվ ներգրավվածությունը հնարավոր է նույնիսկ նպաստի Արցախի ճանաչմանը

ՎՎահե Դավթյան

Բանակցային տրամաբանությունը կփոխվի: Ղարաբաղյան հարցի խաղաղ կարգավորումը Ադրբեջանն ու Թուրքիան փոխարինեցին պատերազմով: Անվտանգության գոտին միջազգային կարևորություն է ձեռք բերել, ստեղծված վիճակից դուրս գալը դարձել է աշխարհի խնդիրը:

Անդրանիկ Քոչարյան (ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ) - Ահաբեկչական ուժեր, որոնք օգտագործվում են Թուրքիայի կողմից և դրանք մարտահրավեր են Ռուսաստանին, Իրանին, և Ղարաբաղյան խնդիրը միջազգային կարգավորման խնդիր է դառնալու:

Ինչ-որ փուլում կողմերը կնստեն սեղանի շուրջ, բայց օրակարգը պետք է առաջին հերթին բավարարի արցախցիներին: Փոխզիջումներ պետք է լինեն, բայց խոսել շրջանների վերադարձի մասին՝ աբսուրդ է:

Անդրանիկ Քոչարյան - Բայց այդ փոխզիջումները չեն կարող հաշվի չառնել մեր անվտանգության գոտու կարևորությունը ոչ միայն Արցախի համար, այլ նաև հարակից պետությունների համար ևս:

ՊԲ մարտունակությունը, անկասկած, գերազանց է՝ սպառազինության, տեխնիկայի խնդիր չկա: Ցանկացած սցենարի դեպքում խնդրի վերջնական լուծումը պետք է լինի սեղանի շուրջ: Ինչ բովանդակությամբ և օրակարգով՝ «Բարգավաճ Հայաստանը» չի մեկնաբանում:

Վահե Էնֆիաջյան (ՀՀ ԱԺ փոխնախագահ) - Այս տարիների ընթացքում Արցախի ժողովուրդը պայքարել, պայքարում է իր ապրելու իրավունքի համար, և այս իրավունքները պետք է հաստատվեն նաև միջազգային հանրության կողմից:

Հաշվի առնելով Թուրքիայի ակտիվ ներգրավվածությունը գործընթացներում՝ ամեն ինչ տանում է Արցախի ճանաչմանը: Պատերազմի ելքը հաղթանակն է, և դա նոր դուռ կբացի: Առանց Արցախի մասնակցության որևէ բանակցություն այլևս անհեռանկար է: 94-ի զինադադարի պայմանագիրը խախտվել է, պետք է թարմացվի:

Անդրանիկ Քոչարյան - Դուք չեք պատկերացնում մեր դիրքերի մատույցներում թշնամու դիակների քանակը, իսլամի օրենքով նույնիսկ մեկ օրից ավել չպիտի մնան, չեն համաձայնվում դիակները տանել:

Իրավիճակի մասին ամբողջական տեղեկությունը փոխանցվել է միջազգային գործընկերներին՝ Ադրբեջանը Թուրքիայի օգնությամբ նպաստում է միջազգային ահաբեկությանը: Մարդու իրավունքների եվրոպական դատարանում երկու միջանկյալ միջոց է արդեն կիրառվել: Բացի այդ, եվրոպացի գործընկերների հետ սկսել են գործընթաց՝ պատերազմական հանցագործություն կատարած անձանց նկատմամբ քրեական հետապնդում նախաձեռնելու ուղղությամբ:

Տարոն Սիմոնյան (ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր) -  Պատերազմական հանցագործություն կատարած անձինք Ադրբեջանում, որոնք դուրս կգան եվրոպական երկրներ, նրանց նկատմամբ հենց էդ երկրները քրեական հետապնդում կսկսեն:

Հաջողության դեպքում ահաբեկությանը նպաստած հակառակորդի ռազմաքաղաքական վերնախավի մեծ մասի համար քաղաքակիրթ աշխարհը կդառնա անհասանելի:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում