Ոստիկանության պետն ընդունել է Հայաստանում Քուվեյթի արտակարգ և լիազոր դեսպանին

ԳԳայանե Թամամյան

Սեպտեմբերի 17-ին ոստիկանության պետ Վահե Ղազարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Քուվեյթի արտակարգ և լիազոր դեսպան Նաուաֆ Ալ-Էնեզիին։ Ողջունելով դեսպանին՝ Վահե Ղազարյանը ներկայացրել է ոստիկանությունում ընթացող բարեփոխումներն ու համավարակի դեմ ոստիկանության պայքարի մանրամասներ։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Նաուաֆ Ալ Էնեզին բարձր է գնահատել համավարակի տարածման դեմ ոստիկանության աշխատանքը և հանրապետությունում անվտանգության ուղղությամբ իրականացվող ծառայությունը։

Ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը ներկայացրել է պարեկային նոր ծառայության ստեղծման ուղղությամբ միջոցառումներն ու ոստիկանության կառուցվածքային փոփոխությունները։
Նաուաֆ Ալ-Էնեզին հաջողություն է մաղթել նշված ծրագրերի բարեհաջող իրականացման համար։

Ոստիկանության պետ Վահե Ղազարյանը երկու երկրների իրավապահ կառույցների համագործակցությունն ավելի զարգացնելու և ամրապնդելու պատրաստակամություն է հայտնել, ինչին դրական են արձագանքել հյուրերը։
Հանդիպմանը քննարկվել են նաև համագործակցության հետագա ուղղությունների, ինչպես և Հայաստանի ու Քուվեյթի իրավապահ կառույցների փոխգործակցությանը իրավական հիմք տալու մասին հարցեր։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում