2021-ին Հայաստանում կստեղծվի հակակոռուպցիոն դատարան

ՄՄարի Կոստանյան

Կոռուպցիայի դեմ մղվող պայքարը բարձրացվում է ինստիտուցիոնալ մակարդակի,- վստահ է արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը: Արդեն ստեղծված մարմիններին 2021-ին կմիանա նաև Հակակոռուպցիոն մասնագիտացված դատարանը: Այս ամենի սկիզբը դրվեց նախորդ տարի՝ հակակոռուպցիոն ռազմավարության հաստատմամբ: Զուգահեռաբար ներդրվում է նաև հակակոռուպցիոն մարմինների անդամների բարեվարքության ստուգման համակարգը: Հակակոռուպցիոն դատարանի դատավորները, բացի բարեվարքության ստուգումից, կանցնեն նաև հատուկ ուսուցման ծրագիր:

Սրբուհի Գալյան, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ - Մենք խնդիր ունենք լուծելու, որ բոլոր կադրերը լինեն մասնագիտական բարձր մակարդակ ունեցող, իսկ դրա համար անհրաժեշտ է մասնագիտական հատուկ կուրսերի անցկացում:

Ինչպես անել, որ կոռուպցիոն գործեր քննող դատավորներն իրենք չներքաշվեն այդ արատի մեջ: Արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանի խոսքով՝ նախ թեկնածուների բարեվարքությունն են ստուգելու, իսկ գործող դատավորններին պետությունը կապահովի բարձր աշխատավարձով և այլ սոցիալական երաշխիքներով: Նոր դատարանի ստեղծումը նաև կբարձրացնի հանրության վստահությունը դատական համակարգի նկատմամբ, իսկ ծանրաբեռնվածությունն էլ համեմատաբար կթեթևանա:

Սրբուհի Գալյան, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ - Այս նախագծերի ընդունմամբ գերծանրաբեռնվածության հարցը որոշակի առումով կարող ենք լուծված համարել:

Հակակոռուպցիոն դատական համակարգի ամենակարևոր մարտահրավերը կադրերի ընտրությունն է լինելու,-  հանրային քննարկմանն ասաց Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահը: Կարեն Զադոյանի համոզմամբ՝ այդ դատարանների ստեղծումը կամբողջացնի Հայաստանում հակակոռուպցիոն համակարգը:

Կարեն Զադոյան, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ - Մի կարևոր խնդիր դեռևս բաց է մնում՝ դա հակակառուպցիոն մարմինների սահմանադրական կարգավիճակի հարցն է:

Հակակոռուպցիոն դատական համակարգի դատավորների ընտրության չափանիշները, ըստ փաստաբան Լուսինե Հակոբյանի, խնդրահարույց են: Դրանցից մեկի համաձայն՝ փաստաբանները ևս կարող են դառնալ դատավոր, սակայն կա սահմանափակում՝ բացառությամբ վերջին 5 տարվա ընթացքում կարգապահական տույժի ենթարկվածների:

Լուսինե Հակոբյան, փաստաբան - Սա խիստ խնդրահարույց ենք դիտարկում, ինքս 8 տարի փաստաբանական գործունեություն եմ ծավալու և հառկապես քաղաքական հնչեղություն ունեցող դատավարություններով փաստաբանները ենթարկվել են ճնշումների՝ փաստաբանների պալատի կողմից:

Իրավաբան, Վճռաբեկ դատարանի փորձագետ Առնոլդ Վարդանյանի կարծիքով՝ շատ զարգացած երկրներ գնում են առանձին հակակոռուպցիոն դատական համակարգ ձևավորելու ուղղությամբ: Հայաստանը բացառություն չէ:

Դատավորների թեկնածուների բարեվարքության ստուգումն իրականացնելու է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը: Մասնագիտացված հակակոռուպցիոն դատարանը քրեական գործերը քննելու է արդեն հաստատված կոռուպցիոն հանցագործությունների ցանկի համաձայն: Այն ամիսներ առաջ հավելվածի տեսքով ավելացվել էր Քրեական օրենսգրքում: Դատարանը կունենա 25 դատավոր, որոնցից 5-ը կզբաղվի միայն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով:

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում