Մեկ օրում Չինաստանում կորոնավիրուսով վարակի 108 նոր դեպք է հայտնաբերվել, որից 98-ը ներմուծվել է հիմնականում Ռուսաստանից, մնացած 10-ը տեղական են:
Չինաստանում այս պահին հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի ներմուծված 1378 դեպք, 867 մարդ դեռ հիվանդ է, 38-ը գտնվում են ծանր վիճակում, վերականգնվել է 511 մարդ, արտասահմանից Չինաստան մուտք գործած վարակված ոչ մի քաղաքացի չի մահացել:
COVID-19 բուժող չինացի ինֆեկցիոնիտները, սակայն, զգուշացնում են, որ մարդկությունն այս ամառ չի կարողանա հաղթահարել համաճարակը: Նոյեմբերին նրանք ակնկալում են կորոնավիրուսի համաճարակի նոր ալիք: Պատճառը Հարավային Ամերիկայի ու Աֆրիկայի երկրներում կորոնավիրուսի բռնկումն է: Չինացի բժիշկների հաշվարկներով այս ձմեռ դարձյալ փակվելու ենք մեր տներում:













