Արմեն Սարգսյանը հանդիպել է արդարադատության նախարարի հետ

ՎՎարդան Հովսեփյան

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը աշխատանքային հանդիպում է ունեցել արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հետ:

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում սահմանադրական փոփոխությունների օրակարգին, դատաիրավական բարեփոխումներին, կոռուպցիայի դեմ պայքարին, մարդու իրավունքների պաշտպանությանը, այս ոլորտներում միջազգային համագործակցությանը, ինչպես նաև մի շարք այլ հարցերի:

Նախարարը Հայաստանի նախագահին տեղեկացրել է սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի գործունեության մասին:

Կարևորելով սահմանադրական բարեփոխումները՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ Սահմանադրությունը ժամանակի մարտահրավերների պայմաններում ապրող և զարգացող իրավական փաստաթուղթ է: Նախագահի խոսքով՝ Սահմանադրության ցանկացած փոփոխություն, կատարելագործում պետք է հիմնված լինի իրավունքի գերակայության սկզբունքի վրա՝ նպաստելով մեր պետության անցնցում, բնականոն զարգացմանը:

Նախագահը նաև ներկայացրել է իր պատկերացումներն ու մոտեցումները սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ: Նա նշել է երկրի հիմնական օրենքի մշակման գործընթացում հասարակության հնարավորինս լայն շերտերի մասնակցության կարևորությունը: Արմեն Սարգսյանն ասել է, որ նախագահի աշխատակազմը պատրաստակամ է իր առաջարկություններով և կարողություններով համագործակցել թե՛ նախարարության, թե՛ սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի հետ:

Երկուստեք կարևորվել են նման հանդիպումները:

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում