ՀՀ 52 քաղաքացի Իրանից հատուկ չվերթով վերադարձավ Հայաստան

Իրանից ՀՀ քաղաքացիների առաջին խումբը հատուկ չվերթով վերադարձավ Հայաստան: 

Հաջորդ խումբը հայրենիք կվերադառնա փետրվարի 28-ին:

Նշենք, որ Հայաստան վերադառնալու համար Իրանում ՀՀ դեսպանություն էր դիմել Հայաստանի Հանրապետության 65 քաղաքացի: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքի էջում գրել է, որ Թեհրան-Երևան հատուկ չվերթի ինքնաթիռով Հայաստան է ժամանել 52 ուղևոր: 

«Բոլոր ուղևորները նորից զննվել և ջերմաչափվել են, ինչը բավարար միջոց է այս պահին: Նրանք  տնային հսկողության տակ կլինեն:

Հաջորդ չվերթը լինելու է ուրբաթ օրը: Նույն ընթացակարգով կիրականացվեն բոլոր կանխարգելիչ միջոցառումները»,- գրել է Ա.Թորոսյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում