ԱԱԾ-ն բացահայտել է զինկոմիսարիատի պաշտոնյայի կողմից կաշառք ստանալու դեպք

ՎՎարդան Հովսեփյան

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է զինկոմիսարիատի պաշտոնյայի կողմից կաշառք ստանալու հերթական դեպքը։ Ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ ՀՀ մարզերից մեկի զինկոմիսարիատի զորակոչային բաժնի պետը, հանդիսանալով պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ և իրականացնելով իշխանության ներկայացուցչի գործառույթներ, 2019 թ. նախնական համաձայնության է եկել նույն զինկոմիսարիատի նախկին աշխատակցի հետ՝ կաշառքի դիմաց վերջինիս ներկայացրած զորակոչիկներին ժամկետային զինվորական ծառայությունից տարկետումներ տալու կամ ծառայությունից ազատելու հարցերում նրա ծանոթ պաշտոնատար անձանց միջոցով աջակցելու շուրջ: Օգտագործելով պաշտոնեական դիրքը՝ զորակոչային բաժնի պետը՝ զինվորական սեղանի տեսուչի հետ պայմանավորվածության համաձայն, 2019 թ. ձմեռային զորակոչի ընթացքում նպաստել է 4 զորակոչիկի օգտին հիշյալ գործողությունները իրավասու պաշտոնյաների միջոցով կատարելուն, որի արդյունքում զինակոչիկներից երկուսն օգտվել են տարկետման իրավունքից, իսկ երկուսը ճանաչվել են ժամկետային ծառայության համար ոչ պիտանի և հաշվառվել պահեստազորում: Դրա համար բաժնի պետն այդ զորակոչիկների հարազատներից պահանջել և հանցակցի օժանդակությամբ մաս-մաս ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք՝ ընդհանուր առմամբ շուրջ 6.5 միլիոն ՀՀ դրամին համարժեք 13.700 ԱՄՆ դոլար։

Բավարար փաստական տվյալների ձեռքբերման արդյունքում ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք բերման են ենթարկվել, իսկ կաշառք տվող անձինք անհերքելի ապացույցների առկայության պարագայում խոստովանել են հանցագործության հանգամանքը։

Առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, կաշառք ստացած պաշտոնյան և նրա հանցակիցը ձերբակալվել են։ Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ կաշառք ստանալու հնարավոր այլ հանցադեպերը, կոռուպցիոն շղթայի մեջ ներգրավված այլ անձանց բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում