Ռուս-ուկրաինական հակամարտությունն ամենաբարդ կարգավորվողներից է, սակայն այն ի վերջո հանգուցալուծում կստանա. Վենս

Էլիդա Քոչարյանը Եվրոպայի առաջնությունում մեդալ ապահովեց

Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Արտաշատի ոստիկանները բացահայտեցին Նորաշեն գյուղում կատարված դանակահարության դեպքը

ԳԳոհար Սիմոնյան

Հունվարի 4-ին «Արտաշատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին հաղորդեցին, որ դանակահարված վիճակում հիվանդանոց է տեղափոխվել Նորաշեն գյուղի 50-ամյա մի բնակիչ։

ՀՀ Ոստիկանության փոխանցմամբ՝ բուժհաստատություն մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզեց, որ Նորաշեն գյուղի փողոցներից մեկում կենցաղային հարցերի շուրջ վեճ է տեղի ունեցել, որի ժամանակ 35-ամյա մի տղամարդ դանակահարել էր համագյուղացուն։ Հարուցվեց քրեական գործ։

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվեց կոթը կոտրված դանակ։ Դեպքից օրեր անց կասկածվողը հայտնաբերվեց, բերման ենթարկվեց ու կալանավորվեց։

Արտաշատի ոստիկանները օպերատիվ միջոցառումները շարունակեցին՝ պարզելով նոր հանգամանքներ։ Միջադեպի ընթացքում դանակահարված տղամարդը երեք համագյուղացիների հետ ծեծի էր ենթարկել դանակահարողին՝ պատճառելով միջին ծանրության մարմնական վնասվածք։

Նրանք հունվարի 23-ին բերման ենթարկվեցին ոստիկանության Արտաշատի բաժին, ներկայացվեցին նախաքննական մարմնին ու ձերբակալվեցին։ Հարուցված քրեական գործերի նախաքննությունը շարունակվում է։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում