Կառավարությունը բոլոր լծակներից կօգտվի, որ գործը մինչև ամենավերջին դետալը բացահայտվի. վարչապետը՝ Կուտոյանի մահվան մասին

ՎՎարդան Հովսեփյան

ՀՀ Ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքին: Վարչապետը վերահաստատել է՝ կառավարությունը կգործադրի բոլոր հնարավոր ջանքերը, որպեսզի Կուտոյանի մահվան բոլոր հանգամանքները բացահայտվեն:

«...բայց ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ նախորդ իշխանության որոշ ներկայացուցիչներ էնպիսի մի աղմուկ են բարձրացրել, թե կառավարությունը պատշաճ վերաբերմունք չի ցուցաբերել Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ: Գիտեք ինչ, վարչապետին ենթական ԱԱԾ պատվո պահակախումբը իր ներկայությամբ պատվել է Գեորգի Կուտոյանի հոգեհանգիստը, հուղարկավորության արարողությունը, ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը և ԱԱԾ ողջ անձնակազմը մասնակցել է Գեորգի Կուտոյանի հուղարկավորության արարողությանը, մասնակցել է Անվտանգության խորհրդի քարտուղարը՝ որպես էլի կառավարության և վարչապետի ներկայացուցիչ: Ես լրատվամիջոցի հարցին ի պատասխան՝ ցավակցություն եմ հայտնել Կուտոյանի սգակիր ընտանիքին: Իսկ ուրիշ ի՞նչ պետք է աներ կառավարությունը»,- ասել է Փաշինյանը:

Վարչապետը նշել է, որ ինչ որ պետք է արվեր՝ արվել է, և նման քննարկումներն էլ անիմաստ է համարում:

Վարչապետը նաև նշել է, որ երբ իրեն զեկուցել են Գերոգի Կուտոյանի հետ կապված ահազանգի մասին, իր միակ հրահանգը եղել է հետևյալը՝ հնարավորիnս օպերատիվ տեղ հասնել և պահպանել դեպքի վայրը, որպեսզի որևէ առարկա այնտեղից չանհետանա, բոլոր հնարավոր հանցանշանները պահպանվեն, որպեսզի քննությունը հնարավորինս արդյունավետ ընթանա:

«Սա եղել է իմ միակ հրահանգը ոստիկանությանը: Հիմա ինչքանով է ոստիկանության հասնելու պահին դեպքի վայրը եղել այնպիսին, ինչպիսին արձանագրել է ոստիկանությունը, քննության ընթացքում կպարզվի»,- նշել է նա:

Վարչապետը վստահություն է հայտնել, որ եթե նաև մերձավոր շրջապատի կողմից աջակցություն լինի, գործը 100 տոկոսով կբացահայտվի՝ բոլոր հանգամանքներով:

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում