Հայաստանի նպատակների մեջ չի եղել, չկա և չի լինելու Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը, վատթարացումը, այլ՝ հակառակը. Radio France International-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի վարչապետը: Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանի խոսքով, մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ չեն կարող նույնը լինել, ինչ նախկինում։ Անդրադառնալով Եվրամիությանն անդամակցության հարցին՝ վարչապետն ասել է՝ երբ բարեփոխումներից հետո Հայաստանը պատրաստ լինի դառնալ ԵՄ անդամ, դեռ պետք է պարզվի՝ Եվրամիությունն ուզո՞ւմ է մեզ ընդունել, և Հայաստանի ժողովուրդը քվեարկո՞ւմ է այդ տրամաբանության օգտին։ Լրագրողը հարց է ուղղել նաև Սամվել Կարապետյանի, Ռոբերտ Քոչարյանի ու Գագիկ Ծառուկյանի քրեական գործերի մասին:
Հեղինակ՝ Լիանա Խաչատուրյան












