Նույնիսկ Ռուսաստանում դեֆիցիտ է, իսկ Հայաստանում դիվերսիֆիկացման շնորհիվ վառելիքի գինը կայուն է

ՔՔրիստինե Ոսկանյան

Աշխարհում բենզինն ու դիզվառելիքը թանկանում են, դեֆիցիտ կա անգամ վառելիքով հարուստ Ռուսաստանում, իսկ Հայաստանում վառելիքի գինը կայուն է: Տնտեսագետները ոչ միայն մատնացույց են անում փաստերը, այլև նշում պատճառը: Շուկայի դիվերսիֆիկացումն է նպաստել, որ նույնիսկ Հորմուզի նեղուցի փակ լինելու օրերին մեր երկիրը լուրջ խնդիրների չբախվի:

Նախորդ տարվա համեմատությամբ վառելիքի ներկրման շուկայում ահռելի փոփոխություններ են տեղի ունեցել: Եթե առաջ բենզին էինք ներկրում 6 երկրից, ապա այս տարի արդեն 11 երկրից ենք ներկրել, ընդ որում՝ առաջատարը Ռուսաստանը չէ: Դիզվառելիքի դեպքում ևս դիվերսիֆիկացումն ակնհայտ է: Եթե նախորդ տարի գնումների առյուծի բաժինը Ռուսաստանից է եղել, ապա այս տարի Ռուսաստանի մասնաբաժինը 50 տոկոսից էլ պակաս է:

Փորձագետների գնահատմամբ՝ կառավարությունը ճիշտ քաղաքականություն է վարում և դա մեր երկիրը տևական ժամանակ կապահովագրի համաշխարհային շուկաներում հնարավոր վայրիվերումներից:

Մանրամասները՝ Նիկոլայ Ավետիսյանի ռեպորտաժում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում