Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին

ՄՄարո Թարվերդյան

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից (ՏՄ) վերահսկողական միջոցառումներ է իրականացրել ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնքում: Ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել են հողերի օգտագործման և պահպանման կանոնների բազմաթիվ խախտումներ։ Այս մասին տեղեկացնում են Քաղաքաշինության կոմիտեից:

«Մասնավորապես՝ իրականացված օդատեսանկարահանման, հողամասերի տեղազննության, համայնքի կողմից տրամադրված տեղեկության, Հայաստանի անշարժ գույքի տեղեկատվական (ARPIS) համակարգի, maparmenia.am հարթակի (կադաստրային քարտեզի) և «Google Earth» ծրագրի արբանյակային լուսանկարների տվյալների համադրման և ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ համայնքային սեփականություն հանդիսացող՝ գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսքի և գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող հողատեսքի հողամասերի որոշ հատվածներում առկա են հողի բերրի շերտի և հողագրունտի լայնակույտեր (պահեստավորում), իսկ նշված հողամասերի գերակշիռ հատվածներում հանված է հողի բերրի շերտը, հողագրունտը և իրականացվում են օգտակար հանածոյի (ավազակոպճային, ավազակոպճագլաքարային խառնուրդի) արդյունահանման աշխատանքներ, ինչի արդյունքում գրունտային ջրերը  դուրս են բերվել երկրի մակերևույթ և վեր են ածվել մակերևույթային ջրերի։Նշված աշխատանքներն իրականացվել են առանց  որևէ իրավահաստատող փաստաթղթերի, ինչի արդյունքում՝ խախտվել են ՀՀ հողային, ջրային օրենսգրքերի և Ընդերքի մասին օրենսգրքով նախատեսված պահանջները։

Հաշվի առնելով հայտնաբերված խախտումների բնույթը Տեսչական մարմնի կողմից համապատասխան նյութերն ուղարկվել են իրավապահ մարմիններին՝ արձանագրված դեպքերին իրավական գնահատական տալու նպատակով։

Հավելենք, որ Տեսչական մարմինը շարունակում է հետևողական վերահսկողությունը հողային օրենսդրության պահանջների պահպանման ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրությունում։

Խնդիրը նախաբանի և բուն սահմանադրական հոդվածների միջև խզումն է. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Խնդիրը նախաբանի և բուն սահմանադրական հոդվածների միջև խզումն է. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Խնդիրը Սահմանադրության նախաբանի և բուն հոդվածների միջև առկա խզումը հաղթահարելն է. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Խնդիրը Սահմանադրության նախաբանի և բուն հոդվածների միջև առկա խզումը հաղթահարելն է. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

310 մլն դոլար օտարերկրյա ուղղակի ներդրում՝ կես տարում. ցուցանիշը գերազանցել է 2025-ի արդյունքը

310 մլն դոլար օտարերկրյա ուղղակի ներդրում՝ կես տարում. ցուցանիշը գերազանցել է 2025-ի արդյունքը

Հայաստանը միասնական տաղավարով մասնակցում է Չինաստանի 9-րդ ներմուծման միջազգային ցուցահանդեսին

Հայաստանը միասնական տաղավարով մասնակցում է Չինաստանի 9-րդ ներմուծման միջազգային ցուցահանդեսին

Արարատի մարզի դատախազությունը խախտումներ է հայտնաբերել բնապահպանական հողամասերի օտարման գործընթացում. պետշահերի հայց է ներկայացվել դատարան

Արարատի մարզի դատախազությունը խախտումներ է հայտնաբերել բնապահպանական հողամասերի օտարման գործընթացում. պետշահերի հայց է ներկայացվել դատարան

Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ

Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում