Մանդատները վերցնելու հարցում մենք ի վիճակի ենք ճիշտ որոշում կայացնել. Կարապետյան

ԱԱրամ Մարանդյան

Սամվել Կարապետյանը դատական նիստից առաջ և հետո օրվա ճեպազրույցում չի բացահայտել, թե ինչ ժամկետում է պատկերացնում իշխանափոխությունը: Ընտրությունից հետ միայն ՀՀ քաղաքացի լինելու իր խոստման մասին, ասել է՝ գործընթացը կոնկրետ փուլում է: Կարապետյանը նշել է, որ հանդիպել է ընդդիմադիր որոշ առաջնորդների հետ, նրա խոսքով՝ ունեն վարչապետ Փաշինյանին հեռացնելու գաղտնի պլան: Ռոբերտ Քոչարյանի հետ միավորվելը պարզ կլինի, երբ գնան խորհրդարան: Իրենց համակիրների մեծամասնությունը կողմ է մանդատները վերցնելուն, սակայն որոշումը կայացնելու են իրենք: 

Հեղինակ՝ Քրիստինե Թորոսյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում