Սպասում ենք Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ արդյունավետ քննարկումների․ Թրամփ

ԱԱրամ Մարանդյան

ԵՄ արտաքին քաղաքական ծառայության խոսնակը հայտարարել է, որ Ռուսաստանը փորձում է ազդել Հայաստանում կայանալիք ընտրությունների վրա։ Անիտա Հիփերի խոսքով՝ պատահական չէ, որ նման ճնշումների համար Մոսկվան ընտրել է հենց այս պահը:

«Ռուսաստանը ձգտում է վնասել Հայաստանի տնտեսությանը և ազդել խորհրդարանական ընտրությունների արդյունքի վրա: Մենք աջակցում ենք Հայաստանում ժողովրդավարական դիմադրողականությանը, այդ թվում՝ հիբրիդային սպառնալիքների, արտաքին միջամտության և տեղեկատվական մանիպուլյացիայի, ինչպես նաև ժողովրդավարական ինստիտուտների նկատմամբ վստահությունը խաթարելու փորձերի պայմաններում», - շեշտել է պաշտոնյան:

Նա շեշտել է՝ Հայաստանը՝ որպես ինքնիշխան, ժողովրդավար և անկախ երկիր, իրավունք ունի ինքնուրույն ընտրել իր ուղին և գործընկերներին։

Հեղինակ՝ Դիանա Գասպարյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում