Մոսկվայում կրկին հայտարարել են, որ Հայաստանը չի կարող միաժամանակ անդամակցել և՛ ԵԱՏՄ-ին, և՛ ԵՄ-ին: «Ցանկանում ենք Հայաստանի հետ հարաբերություններում հստակություն ունենալ՝ նաև հասկանալու՝ ուր է շարժվում երկիրը»,- ընդգծել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը: Նա նշել է, որ Արևմուտքը բացահայտ թշնամական քաղաքականություն է վարում Մոսկվայի նկատմամբ և իբր փորձում է Հայաստանին օգտագործել Ռուսաստանի դեմ: Նրա խոսքով՝ Հայաստանի ղեկավարությունը պատրաստ չէ ուշադրություն դարձնել Մոսկվայի համապատասխան նախազգուշացումներին:
Գալուզինը հավելել է, որ Հայաստանում հակառուսական տեղեկատվական արշավ է ծավալվում: Զուգահեռ, պաշտոնյան պնդել է՝ չնայած Դաշնության հասցեին հնչող մեղադրանքներին՝ Մոսկվան չի միջամտում Երևանի ներքին գործերին, այդ թվում՝ ընտրական գործընթացներին, ի տարբերություն Եվրամիության։ Միևնույն ժամանակ, ռուս դիվանագետը հավատացրել է, որ Հայաստանի քաղաքացիների նկատմամբ Ռուսաստանի վերաբերմունքը անփոփոխ է՝ հայերը եղբայրական ժողովուրդ են։
Այս ֆոնին՝ «Ռոսսելխոզնադզորը» հայտարարել է, որ մայիսի 22-ից ժամանակավոր սահմանափակումներ կմտցնի Հայաստանից ծաղիկների ներմուծման վրա՝ մինչև ջերմոցային տնտեսությունների տեսչական ստուգումների ավարտը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանն ուժեղացված ստուգումներ կիրականացնի հայկական որոշ ընկերություններում՝ բացահայտելու հնարավոր խախտումների դեպքերը:

ՀՀ քաղաքացիությունը արժեք է, որը հավասարապես պետք է կիսեն թե՛ քաղաքացին, թե՛ պետությունը․ ՆԳ նախարար

Թուրքիան և ԱՄՆ-ը աջակցում են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին. Ֆիդան

Կարդացի-ավարտեցի Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՛ր Սերժին» գիրքը. Փաշինյան

ՏԿԵՆ-ում քննարկվել են Հայաստանի և Հորդանանի միջև էներգետիկ ոլորտում համագործակցության հնարավորությունները

Շախմատիստ Սարգիս Սարգսյանը՝ ոսկե մեդալակիր

«Հաղթանակ» զբոսայգում գտնվող 10000 քմ մակերեսով հողատարածքը կվերադարձվի ՀՀ-ին. Դատախազության վերաքննիչ բողոքն ամբողջությամբ բավարարվել է







