Գումար էին տվել հանրահավաքին մասնակցելու համար․ Արթիկի համայնքային ոստիկանների բացահայտումը

ԼԼիլիթ Ասատրյան

Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողները, իրացնելով մայիսի 14-ին ստացած տեղեկությունները, պարզել են, որ Արթիկ քաղաքի բնակիչ 28-ամյա երիտասարդը ապրիլի 11-ին կուսակցություններից մեկի կազմակերպած հանրահավաքին մասնակցելու համար մի խումբ համաքաղաքացիների, գումարի դիմաց, իր «Նիսան» մակնիշի մեքենայով տարել է Երևան, ապա հանրահավաքի ավարտին՝ Արթիկ տեղափոխելուց հետո, տվել է խոստացված գումարը։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:

28-ամյա երիտասարդը մայիսի 14-ին Արթիկում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է բաժին, որտեղ հաղորդում է տվել, որ, նախնական համաձայնությամբ, հանդիպել է իր ծանոթ 34-ամյա համաքաղաքացուն, որը խոստացել է կուսակցություններից մեկի՝ մայրաքաղաքում կայանալիք հանրահավաքին մասնակցելու համար հավաքագրել մարդկանց՝ խոստանալով յուրաքանչյուր անձի դիմաց վճարել 20 հազար դրամ, ինչին ինքը համաձայնել է։ Այնուհետև ապրիլի 11-ին չորս համաքաղաքացիների իր մեքենայով տարել է մայրաքաղաք, որտեղ Ազատության հրապարակում մասնակցել են հանրահավաքի։

Ըստ 28-ամյա երիտասարդի՝ Արթիկ վերադառնալուց հետո 34-ամյա համաքաղաքացին տվել է խոստացած 100 հազար դրամը, որից ինքը բաժին է հանել հանրահավաքին մասնակցած համաքաղաքացիներին, ինչի վերաբերյալ նրանցից երկուսը նույնպես հաղորդում են ներկայացրել։

Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Արթիկ քաղաքի բնակիչ 28-ամյա և 34-ամյա երիտասարդները ձերբակալվել են։ Նրանց նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում