Աշխատում ենք Միջին միջանցքի վերակենդանացման ուղղությամբ. Էրդողան

ԴԴավիթ Մուրադյան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աստանայում՝ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ հանդիպումից հետո, հայտնել է, որ քննարկել են էներգետիկ ոլորտում համագործակցության լայն հնարավորություններ՝ ածխաջրածնային հանքավայրերի մշակումից մինչև օգտակար հանածոների փոխադրում։

Նա նաև խոսել է էներգետիկ անվտանգության հիմքերի ամրապնդման և էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացման մասին։

«Մենք ցանկանում ենք, որ մեր երկրի տարածքով Ղազախստանից նավթի մեծ ծավալներ հասնեն համաշխարհային շուկաներ։ Մենք աշխատում ենք Կասպից ծովով անցնող Միջին միջանցքի վերակենդանացման ուղղությամբ՝ ինտեգրելով մեր երկաթուղային կապերը, նավահանգստային ենթակառուցվածքները և թվային մաքսային համակարգերը։ Մեր նպատակը ոչ միայն մեր երկրներն էլ ավելի մերձեցնելն է, այլև Եվրասիական տարածաշրջանի համար համաշխարհային տնտեսությունում ավելի մրցունակ դիրք ապահովելը»,- հայտարարել է Էրդողանը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում