Քանաքեռավանի նախկին համայնքապետը կեղծ աճուրդներով 605 մլն դրամի վնաս է պատճառել

Կոտայքի մարզի Քանաքեռավան համայնքի նախկին ղեկավարը մեղադրվում է կեղծ աճուրդներով համայնքին 605 մլն դրամի վնաս պատճառելու համար: Ըստ գործի նյութերի՝ Հայկ Սարգսյանը նախ համայնքին պատկանող հողամասի նպատակային նշանակությունը փոխելու համար կեղծ հիմքեր է ներկայացրել, ապա նաև կեղծ աճուրդով 605 մլն դրամ կադաստրային արժեքով հողամասերը 1 միլիոն 625 հազար դրամով օտարել Աբովյանի համայնքի ղեկավարի օգնականին։ Նախկին համայնքապետի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։

Հեղինակ՝ Քրիստինե Թորոսյան

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©