Ադրբեջանը չի միանա Գազային ֆինանսական աջակցության փաթեթին

ԴԴիանա Գասպարյան

Բաքուն դեռևս մտադիր չէ միանալ Խաղաղության խորհրդի շրջանակում Գազային ֆինանսական աջակցության փաթեթին՝ խորհրդի առաջին նիստից հետո հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնականը: «Ադրբեջանը՝ որպես Խաղաղության խորհրդի հիմնադիր անդամ պետություն, աջակցում է կառուցի նպատակներին, աակայն 7 միլիարդի փաթեթին ներգրավված չենք»,- պարզաբանել է Հիքմաթ Հաջիևը։ Նրա խոսքով՝ ապագայում Բաքուն կարող է քննարկել խորհրդի միջոցով Գազայում ներդրումային նախագծերին մասնակցելու հնարավորությունը։

Փետրվարի 19-ին Խաղաղության խորհրդի առաջին նիստում ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ մի քանի երկրիր համաձայնել է Գազայի վերականգնման համար 7 միլիարդ դոլարի ընդհանուր օգնություն հատկացնել։ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ այդ երկրներն են՝ Ղազախստանը, Ադրբեջանը, ԱՄԷ-ն, Մարոկկոն, Բահրեյնը, Կատարը, Սաուդյան Արաբիան, Ուզբեկստանը և Քուվեյթը:

Մանրամասները՝ միջազգային տեսաշարում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում