ՆԳ նախարարը և ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարը քննարկել են տեղահանված անձանց ինտեգրման և ընտանեկան բռնության կանխարգելման վերաբերյալ հարցեր

ԼԼիլիթ Ասատրյան

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը փետրվարի 4-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’Ֆլահերթիի գլխավորած պատվիրակությանը։ Նախարար Սարգսյանը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի հետ ձևավորված սերտ գործընկերությունը՝ ընդգծելով, մասնավորապես, Ներքին գործերի նախարարության մանդատի շրջանակում թիրախային ուղղություններով համագործակցությունը։ Այդ մասին հայտնում են ՆԳ նախարարությունից:

Քննարկվել են տեղահանված անձանց ինտեգրման հնարավորությունների, փաստաթղթավորման գործընթացի, ինչպես նաև ընտանեկան բռնության կանխարգելման և արձագանքման վերաբերյալ հարցեր։

Արփինե Սարգսյանը ներկայացրել է ոլորտային վիճակագրական տվյալներ՝ նշելով, որ վերջին տարիներին նկատելիորեն աճել է ընտանեկան բռնության զոհերի դիմելիությունը, ինչը վկայում է Ոստիկանության նկատմամբ հանրային վստահության բարձրացման մասին: Նա ընդգծել է ընտանեկան բռնության դեպքերի բացահայտման և արդյունավետ արձագանքման ուղղությամբ Համայնքային ոստիկանության ծառայողների աշխատանքը՝ միաժամանակ կարևորելով նրանց կարողությունների շարունակական զարգացման և մասնագիտական հմտությունների ամրապնդման գործընթացը։ Այդ համատեքստում նախարարն անդրադարձել է նաև ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում Safe You հարթակի ինտեգրմանը:

Մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’Ֆլահերթին կարևորել է ընտանեկան բռնության դեմ պայքարում ՆԳ նախարարության որդեգրած ռազմավարական նոր մոտեցումները: Նա անդրադարձել է նաև վերջին շրջանում տեղահանված անձանց կողմից ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների աճին։

Այդ առումով ՆԳ նախարարը նշել է, որ քաղաքացիության դիմումների աճի միտումը հատկապես ակնհայտ է 2025 թվականի երկրորդ կիսամյակում՝ պայմանավորված Կառավարության կողմից իրականացված սոցիալական քաղաքականությամբ և տեղահանվածների շրջանում իրենց իրավունքների մասին իրազեկման արշավներով՝ այդ թվում ԵԽ աջակցությամբ։

Քննարկվել են նաև միջգերատեսչական համագործակցության համակարգման մեխանիզմների վերաբերյալ հարցեր։ Նախարար Սարգսյանը նշել է, որ ինտեգրման գործընթացները համակարգվում են ՀՀ փոխվարչապետի գլխավորությամբ, և տարբեր գերատեսչություններ ներգրավված են իրենց մանդատներին համապատասխան։

Զուգահեռներ են անցկացվել Եվրոպական միության ժամանակավոր պաշտպանության դիրեկտիվի հետ, որի համատեքստում ՆԳ նախարարն ընդգծել է, որ ՀՀ Կառավարության կողմից ժամանակավոր պաշտպանության վերաբերյալ որդեգրված մեխանիզմը լայն և ճկուն հնարավորություններ է ընձեռում շահառուներին՝ ապահովելով երկարաժամկետ ինտեգրման իրական հնարավորություններ։

Քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

Հանդիպմանը մասնակցում էին Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը և Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչներ։

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում