2026-ին պլանային աշխատանքը հնարավարություն կտա ևս 10 տարի անխափան շահագործել ԱԷԿ-ը
2026-ին էլեկտրաէներգիայի սակագինը սպառողների համար կմնա անփոփոխ. որոշումը հաստատվել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում: Թեպետ եկող տարի ատոմակայանը 5 ամսով կդադարեցնի աշխատանքը, համակարգում կուտակված հավելյալ օգուտների հաշվին հնարավոր կլինի չեզոքացնել այս գործոնը: ԱԷԿ-ում պլանային աշխատանքը ևս 10 տարի անխափան շահագործելու հնարավարություն կտա: Նիստում անդրադարձ է եղել նաև հոսանքի անջատումներին:













