Ուկրաինան և Ռուսաստանը փոխադարձ հարվածներ են հասցրել

ԼԼիլիթ Ասատրյան

Բանակցություններին զուգահեռ շարունակվում են ռազմական գործողությունները: Ռուսական կողմն Ուկրաինայի ուղղությամբ մոտ 90 անօդաչու թռչող սարք է արձակել, հիմնական թիրախում եղել է Օդեսայի մարզը: Վնասվել են էներգետիկ օբյեկտներ, բռնկվել են հրդեհներ: Մեկ մարդ վիրավորվել է: Ժիտոմիրի մարզում ԱԹՍ-ի հարվածից բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից: Անձնակազմի երկու անդամ վնասվածքներ է ստացել:

Ռուսաստանն էլ հայտնել է ուկրաինական 41 ԱԹՍ խոցելու մասին: Կրասնոդարի երկրամասում՝ Թամանի թերակղզում, երկու նավամատույց և երկու նավ է վնասվել: Բռնկվել է հրդեհ:

Բացի այդ, Մոսկվայում սպանվել է Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ պատրաստության վարչության պետ գեներալ Ֆանիլ Սարվարովը: Առավոտյան ժամը 7-ին ավտոկայանատեղիում նրա մեքենան պայթել է: Ըստ ՌԴ քննչական կոմիտեի՝ դիտարկվում է այն վարկածը, որ սպանությունն իրականացվել է ուկրաինական հատուկ ծառայությունների կողմից:

Մանրամասները՝ միջազգային տեսաշարում:

Հեղինակ՝ Սյուզաննա Չրաղյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում