Անցած շաբաթ Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4613 խախտում, մարզերում՝ 13698

ՄՄարո Թարվերդյան

Դեկտեմբերի 8-15-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4613 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 151 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել են ոչ սթափ 147 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 220, կեղծ վարորդական վկայականով երթևեկող՝ 1 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 35, չամրակապված վարելու՝ 584, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 12, վարելու ընթացքում ծխելու՝ 383, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 252, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 55 և 1588 այլ իրավախախտում։ 140 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 195-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 104-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 127-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով, 129-ը առանց ձմեռային անվադողերի: 5 վարորդ տուգանվել է վարելիս նվագարկիչի՝ ստանդարտին չհամապատասխանող լրացուցիչ ուժեղացուցիչներ օգտագործելու համար։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 68 անձ։

Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 13698 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 259 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել են ոչ սթափ 208 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 390, կեղծ վարորդական վկայականով երթևեկող՝ 17 անձ։ Հայտնաբերվել են նաև հաշվառման համարանիշի հետ կապված՝ 89, չամրակապված վարելու՝ 2514, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 129, վարելու ընթացքում ծխելու՝ 326, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 421, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 130, արագության գերազանցման՝ 2477 և 4150 այլ իրավախախտում։ 445 ավտոմեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 983-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 971-ը՝ լուսարձակների անսարքությամբ, այդ թվում՝ 51 բեռնատար, 209-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով, 594-ը՝ առանց ձմեռային անվադողերի։ 84 վարորդ տուգանվել է վարելիս նվագարկիչի՝ ստանդարտին չհամապատասխանող լրացուցիչ ուժեղացուցիչներ օգտագործելու համար։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 52 անձ։

ԲԴԽ նախագահը Չինաստանի դեսպանի հետ քննարկել է երկու երկրների դատական համակարգերի համագործակցության հեռանկարները

ԲԴԽ նախագահը Չինաստանի դեսպանի հետ քննարկել է երկու երկրների դատական համակարգերի համագործակցության հեռանկարները

Հայաստանի նախագահությունը ԱՊՀ  պետությունների արդարադատության նախարարների խորհրդում կարևոր հնարավորություն է իրավական համագործակցության զարգացման համար. Գալյան

Հայաստանի նախագահությունը ԱՊՀ պետությունների արդարադատության նախարարների խորհրդում կարևոր հնարավորություն է իրավական համագործակցության զարգացման համար. Գալյան

Խնդիրը նախաբանի և բուն սահմանադրական հոդվածների միջև խզումն է. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Խնդիրը նախաբանի և բուն սահմանադրական հոդվածների միջև խզումն է. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Խնդիրը Սահմանադրության նախաբանի և բուն հոդվածների միջև առկա խզումը հաղթահարելն է. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Խնդիրը Սահմանադրության նախաբանի և բուն հոդվածների միջև առկա խզումը հաղթահարելն է. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Արարատի մարզի դատախազությունը խախտումներ է հայտնաբերել բնապահպանական հողամասերի օտարման գործընթացում. պետշահերի հայց է ներկայացվել դատարան

Արարատի մարզի դատախազությունը խախտումներ է հայտնաբերել բնապահպանական հողամասերի օտարման գործընթացում. պետշահերի հայց է ներկայացվել դատարան

Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ

Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում