«Արագ գումար», «հեշտ վարկեր». Ոստիկանությունն ահազանգում է

ՎՎարդան Հովսեփյան

ՀՀ ոստիկանությունը հայտնում է, որ վերջերս փողոցներում, գետնանցումներում, նաև՝ համացանցում, կարելի է հանդիպել գայթակղիչ վերնագրերով գովազդների։ Օրինակ՝ «արագ գումար», «հեշտ վարկեր» և այլն։

Նման հայտարարությունները, պարզվում է հիմնականում խաբեություններ են, որոնք դրսևորվում են տարբեր եղանակներով։
Այդ կազմակերպությունները, բնականաբար, չունեն համապատասխան լիցենզիա, չեն համագործակցում բանկերի ու վարկային կազմակերպությունների հետ, և նրանց գործունեությունը չի վերահսկվում ՀՀ կենտրոնական բանկի կողմից։ Խարդախությունները դրսևորվում են նաև այլ եղանակներով։

Բացի այդ, վերջերս օրենսդիր մարմինն ընդունել է համապատասխան օրենք՝ լիցենզիա չունեցող անձանց կամ կազմակերպությունների կողմից վարկերի գովազդի իրականացման մասին։

Ներկայացվածի մասին քաղաքացիներից, բանկերից ու լրատվամիջոցներից ոստիկանությունում ստացվում են բազմաթիվ ահազանգեր ու բողոքներ։ Նմանատիպ դեպքերը բացահայտելուց բացի, վարկերի ձևակերպման ժամանակ առաջացող կոռուպցիոն դրսևորումների, ապօրինի վճարումների և վաշխառության դեպքերի կանխարգելման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով, Հայաստանի վարչապետի հանձնարարականի հիման վրա ստեղծվել է օպերատիվ աշխատանքային խումբ, որում ներգրավված են ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ։

Նրանց աշխատանքի շնորհիվ միայն այս տարվա հուլիս-սեպտեմբեր ամիսներին ցածր տոկոսադրույքով վարկ տրամադրելու պատրվակով քաղաքացիների անունով խանութներից ապառիկ գնված ապրանքները չտրամադրելու և վարկի գումարները չմարելու եղանակով խարդախություն կատարելու դեպքերի առթիվ ոստիկանությունում նախապատրաստված նյութերով հարուցվել է 54 քրեական գործ։

Ոստիկանությունը չլիցենզավորված անձանց ու կազմակերպություններին կոչ է անում չզբաղվել հակաօրինական գործունեությամբ, իսկ քաղաքացիներին խորհուրդ է տալիս վարկային գործարքներ իրականացնել միայն լիցենզավորված, ՀՀ կենտրոնական բանկի վերահսկողության տակ գտնվող բանկերի ու կազմակերպությունների հետ։

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում