Յուլիս 14-ը 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ԳԳոհար Սարգսյան

Պրիւքսէլի մէջ հանդիպեցան Նիկոլ Փաշինեանը, Անթոնիօ Քոշթան և Ուրսուլա ֆոն տեր Լայէնը:

Դուք ցոյց տուիք Հայաստանի խոր նուիրուածութիւնը խաղաղութեան և կայունութեան. Ուրսուլա ֆոն տեր Լայեն՝ Հայաստանի վարչապետին:

Փաշինեան Էլիզէի պալատին մէջ պիտի հանդիպի Մաքրոնին հետ:

Թուրքիան ուշադրությամբ կը հետևի Հայաստանի և Ատրպէյճանի միջև բանակցութիւններուն. Էրտողան:

France 24-ը փաստերով հերքած է ֆրանսական կորիզային թափոնները Հայաստան տեղափոխելու մասին կեղծ լուրը:

Եւրոպայի ազատութեան կը սպառնայ ամենամեծ վտանգը Երկրորդ աշխարհամարտի աւարտէն ի վեր. Մաքրոն:

Ուքրանիոյ փոխ Արտաքին գործոց նախարարը յայտարարած է, որ Սթամպուլի մէջ բանակցութիւններու ձևաչափը սպառած է արդէն։

Ուքրանիոյ պատերազմը շրջադարձային կէտի վրայ է. Լինտսի Կրեհէմ:

Աթոմային ուժանիւթի միջազգային գործակալութիւնը յայտնեց Զապորոժիէ աթոմակայանին մէջ կրակոցներու մասին:

Բախումներ՝ Սուրիոյ մէջ տուրզիներու և սուննիներու միջև. կան տասնեակ զոհեր:

Թուրքիոյ , Սուրիոյ և Ամերիկայի մէջ  անտառային հրդեհները կը շարունակուին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում