ՊԵԿ-ը բացահայտել է ներմուծման և իրացման փուլերում 142 միլիոն դրամի հարկերից խուսափելու դեպք

ԼԼիլիթ Ասատրյան

Տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում՝ ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները բացահայտել են էլեկտրոնային ծխախոտների ներմուծման և իրացման փուլում հարկերից խուսափելու դեպք։

«Ինչպես հայտնում են ՊԵԿ-ից, օրերս օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ էլեկտրոնային ծխախոտ ներմուծող ընկերությունը ներմուծված էլեկտրոնային ծխախոտները մանրածախ եղանակով վաճառում է ավելի ցածր գներով, քան էլեկտրոնային ծխախոտի ակցիզային հարկի գումարն է։ ԵԱՏՄ անդամ երկրից հերթական ներմուծման ժամանակ, օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակներում, «Զվարթնոց» օդանավակայանի «Կարգո» բեռնահամալիրի տարածքում հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները հետազոտության են ենթարկել ներմուծված էլեկտրոնային ծխախոտները։ Պարզվել է, որ ծխախոտի տուփերի վրա փակցված ինքնասոսնձվող պիտակներով ներկայացված ծավալները 10 անգամ պակաս են, քան այդ պիտակի տակ՝ իրական գործարանային տուփի վրա նշված ծավալները։

Ընդհանուր առմամբ, ԵԱՏՄ անդամ երկրներից և Չինաստանից ներմուծված էլեկտրոնային ծխախոտի հարկային և մաքսային փաստաթղթերում ընկերությունը ներկայացրել է էլեկտրոնային ծխախոտի զգալիորեն նվազեցված ծավալներ և խուսափել է առանձնապես խոշոր չափի ակցիզային հարկի և ԱԱՀ-ի վճարումից։ Նշված ծխախոտները դրոշմավորվել են դրոշմապիտակներով, որոնց էլեկտրոնային գրանցումների ժամանակ կրկին պակաս են նշվել հեղուկների ծավալները։ Արդյունքում ընկերության կողմից էլեկտրոնային ծխախոտների հեղուկների իրական ծավալները հարկման համար հիմք հանդիսացող փաստաթղթերում թաքցնելու միջոցով պետությանը պատճառվել է ավել քան 142 միլիոն դրամի վնաս։ Առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու հիմքով հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Խուզարկություններ են իրականացվել ընկերության շուրջ 30 մանրածախ առևտրի կետերում։ Առգրավվել են վարույթի համար կարևոր նշանակություն ունեցող փաստաթղթեր, էլեկտրոնային կրիչներ և էլեկտրոնային ծխախոտներ։

Ներմուծման բոլոր փուլերը վերահսկվում են, հետևաբար, ցանկացած խախտում կարող է բացահայտվել»,- նշված է հաղորդագրությունում։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում