Բելգիայի անվտանգության և ներքին գործերի նախարարն ընդունել է Երևան այցելելու Արփինե Սարգսյանի հրավերը

ԼԼիլիթ Ասատրյան

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը Բրյուսել կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպում է ունեցել Բելգիայի Թագավորություն անվտանգության և ներքին գործերի նախարար Բեռնար Քվանտենի հետ։ Այդ մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից:

Ողջունելով Արփինե Սարգսյանին՝ Բեռնար Քվանտենը բարձր է գնահատել երկու երկրների միջև ձևավորված գործընկերային հարաբերությունները՝ ընդգծելով դրանց ամրապնդման ու շարունակական զարգացման անհրաժեշտությունը։ Անվտանգության և ներքին գործերի նախարարը վերահաստատել է Հայաստանի ՆԳ նախարարության հետ համագործակցությունն ընդլայնելու Բելգիայի պատրաստակամությունը։

Նախարար Սարգսյանը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ շնորհավորել է նախարար Քվանտենին՝ պաշտոնի նշանակման կապակցությամբ։

Արփինե Սարգսյանը ներկայացրել է Ներքին գործերի նախարարության ստեղծման գործընթացը, կառուցվածքը, ինչպես նաև ենթակա ծառայություններում իրականացվող բարեփոխումների հիմնական ուղղությունները, մասնավորապես՝ ոստիկանության ոլորտում։

Միգրացիոն քաղաքականության շրջանակում քննարկվել են ԵՄ վիզաների ազատականացման գործընթացի ներկա փուլը և ծրագրերի իրագործմանն ուղղված գործողությունները՝ ընդգծելով դրանց ռազմավարական նշանակությունը Հայաստան-ԵՄ հարաբերությունների համատեքստում։

Կողմերը քննարկել են նաև թմրամիջոցների ապօրինի շրջանառության, կազմակերպված հանցավորության դեմ համագործակցված պայքարի արդյունավետ մեխանիզմների ներդրման և փորձի փոխանակման հնարավորությունները։

Բելգիայի անվտանգության և ներքին գործերի նախարար Բեռնար Քվանտենն ընդունել է Երևան այցելելու Արփինե Սարգսյանի հրավերը։

Հանդիպման ընթացքում կարևորվել է նաև երկկողմ համագործակցության արդյունավետության բարձրացման և տեղեկատվության օպերատիվ փոխանակման նպատակով կապի սպաների ներգրավման անհրաժեշտությունը։

Կողմերը վերահաստատել են նախարարությունների միջև փոխայցերի կազմակերպման, ինչպես նաև փրկարարների և ոստիկանության ծառայողների վերապատրաստմանն ուղղված ծրագրերի ընդլայնման կարևորությունը։

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում