Հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք

ԳԳոհար Սարգսյան

Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Արտաշավան գյուղի 59-ամյա բնակիչը տանը և օժանդակ շինություններում ապօրինի պահում է զենք և ռազմամթերք։ Մայիսի 9-ին նա ձերբակալվել և տեղափոխվել է բաժին:

Արտաշավանցի տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն:

Նախաձեռնվել է քրեական վարույթ: 59-ամյա տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր:

Քրեական վարույթի շրջանակում կատարված խուզարկությամբ արտաշավանցու տանը և օժանդակ շինություններում հայտնաբերվել են երկու հրացան, տարբեր տրամաչափի 496 փամփուշտ, 14 պայթուցիչ, պայթեցնող նյութեր, նռնակ, նռնակի պայթուցիչներ, պարկուճներ և այլն:

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում